Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարանին գնահատել ՔՕ 300 հոդվածի սահմանադրականության հարցը |armenpress.am|
17:15 - 14 հուլիսի, 2020

Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարանին գնահատել ՔՕ 300 հոդվածի սահմանադրականության հարցը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 հոդվածներին համապատասխանության հարցով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։ 

«Դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել», - ընդգծել է Խուդոյանը։  

Նա ավելացրել է, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել