Արզումանյան փողոցում գտնվող վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն  |hetq.am|
13:26 - 23 հուլիսի, 2020

Արզումանյան փողոցում գտնվող վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

hetq.am: Կառավարությունը ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս կօտարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար։

Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։

Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։

«Փորձում ենք ներդնել վթարային շենքի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ։ Եթե այս նախագիծն աշխատեց, կնշանակի, որ մենք պրոցեսը սկսել ենք, և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանին տրամադրել 800 քմ մակերեսով բնակելի տարածք սեփական միջոցների հաշվին, իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում, որից հետո չկառուցապատվող 346 քմ մակերեսով հողամասը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան քաղաքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել