ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյան ընդունել է քաղաքացիներին և զինծառայողներին
22:01 - 23 հուլիսի, 2020

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյան ընդունել է քաղաքացիներին և զինծառայողներին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի  մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցել են նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերել եմ բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:

Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցերիրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել