Աղետ Վրաստանի Ռաճայի շրջանում. բնակչությանը տարհանում են |aliq.ge|
12:42 - 29 հուլիսի, 2020

Աղետ Վրաստանի Ռաճայի շրջանում. բնակչությանը տարհանում են |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում հորդառատ անձրևների պատճառով վարարել է Ռիոնի գետը. վնասվել են մի շարք կամուրջներ, մայրուղին, և ջուրը քշել է էլեկտրահաղորդիչ սյուները: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:

Ըստ տեղեկության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ աղետի գոտի են մեկնել վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ Իրակլի Կարսելաձեն և Իլյա Բեգիաշվիլին, ինչպես նաև Միավորված ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան:

Նշենք նաև, որ մի քանի վայրերում մնացած բնակչության տարհանելու համար կատարվում են համապատասխան աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել