Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը |tert.am|
14:51 - 01 օգոստոսի, 2020

Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուժեղացրել է հսկողությունը Բելառուսի հետ սահմանին, ինչը քաղաքական ենթատեքստ չունի։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատունը, գրում է eadaily.com-ը։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմն այսօր իրոք ուժեղացրել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի քաղաքացիների անձնավորված հաշվառման սահմանի հատման հսկողությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի Ռուսաստանի կառավարության շտաբի կարգադրությունների շրջանակներում մուտք գործող և մեկնող քաղաքացիների համապատասխան կատեգորիաների վերահսկողության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նաև նշվում է, որ «դա արվել է ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ, որն աճել է գրեթե երկու անգամ՝ քաղաքացիների արտոնյալ կատեգորիաների ցանկի ընդլայնման պատճառով, որոնց նկատմամբ Ռուսաստանի կառավարության կարգադրություններով վերացվել են սահմանի հատման սահմանափակումները (ուսում, աշխատանք, բուժում, մերձավոր ազգականների խնամք, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և այլն)»։

«Ռուսական կողմի հավաստմամբ՝ իրավիճակը պայմանավորված է կազմակերպչական-տեխնիկական միջոցառումներով և քաղաքական ենթատեքստ չունի»,-ասված է ՌԴ-ում Բելառուսի հաղորդագրության մեջ:

Շարունակությունը՝ tert.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել