Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․08․20 (թարմացվող)
17:45 - 14 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․08․20 (թարմացվող)

17։35- Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում ՀՀ ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, անձը գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալու, պետք է լաբորատորիայից անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: |armenpress.am|

 

17։19- Օգոստոսի 14-ին ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող 18 տրանսպորտային միջոցի գործունեություն․ դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։ [ՔՏՀԱՏՄ]

 

17։09- ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ անցկացվում են քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են օգնել Սիրիայում բնակվող հայերին կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա հայտնեց, որ Սիրիայի հայերը ոչ միայն ֆինասական, այլև առողջապահական խնդիրների են բախվում: |armenpress.am|

 

16։34- ՀՀ պարետի նոր որոշմամբ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։ Բացառություն են պատմամշակութային վայրեր այցելությունները, ուխտագնացությունը, արշավները, էքսկուրսիաները, քայլարշավները, ուղևորությունները և նման բնույթի այլ միջոցառումները։

 

14։38- Այսօր էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: [ԷՆ խոսնակ]

 

12:40- Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն, և այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: [Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ի Hardtalk հաղորդման ժամանակ կորոնավիրուսային իրավիճակի մասին] |armenpress.am|

 

11:11- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10:56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:55- Հայաստան Թարմացում   14.08.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 41299 (+276)
Առողջացածներ - 34164 (+267)
Փաստացի բուժվողներ -6082
Ընդհանուր թեստեր - 181962 (+1465)
Մահվան ելքեր - 814 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –239 (+1) [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել