Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացվել է․ Գեղամասարի բնակիչները և Սոթքի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպման մասին |factor.am|
15:50 - 18 օգոստոսի, 2020

Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացվել է․ Գեղամասարի բնակիչները և Սոթքի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպման մասին |factor.am|

factor.am: Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի մոտ 200 բնակիչները առավոտյան ժամը 7։00-ին փակել էին Վարդենիս- Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը։

Ակցիայի մասնակիցներից Սևակ Խաչատրյանը, որը Սոթք համայնքի բնակիչ է, նշեց, որ իրենց հիմնական պահանջը մեկն է՝ օդի և ջրի աղտոտվածության խնդրի կարգավորումը. Նրա խոսքով՝ 8։30-իսահմններում ճանապարհը բացվել է: 

«Հեռախոսային խոսակցության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքի ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու և խնդրի լուծումների շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։ Պայմանավորվածությունից հետո բացեցինք ճանապարհը»,- նշեց բնակիչը։

Առավել մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել