Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձանագրած 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
11:28 - 31 օգոստոսի, 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձանագրած 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  250․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ նախկինում արձանագրված 13 դեպքով նշանակվել է 950․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 21․725․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (664.700 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1943320 դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել