Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան
 |factor.am|
19:50 - 04 սեպտեմբերի, 2020

Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Ժողովրդավարական հասարակությունում ցանկացած օրենք պետք է կառուցվի քաղաքացու սուբյեկտայնության սկզբունքով և կանխադրույթով, բայց մենք այդ ճանապարհով գնալու փոխարեն՝ հակառակը, օրինագծով ամրագրում ենք անհամար սահմանափակումներ, որոնք առնչվում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին նվազագույն վնաս հասցնելուն ուղղված ջանքը, առավելագույն աշխատանքը չտեսա ես այս օրինագծում։ Եթե անգամ կարճաժամկետ հատվածում իրավիճակային խնդիրների լուծման տիրույթում այս օրինագիծը կարող է նպաստավոր լինել, այն վնասներ է հասցնելու երկարաժամկետ հեռանկարում, որովհետև ժողովրդավարությունը դույզն-ինչ սահմանափակող որևէ ակտ արդեն իսկ թուլացնելու է պետությունը»,- նշեց պատգամավորը։ 

Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն տալու վերաբերյալ փաթեթը։ Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել