1tv.ge: «Միացյալ ազգային շարժում», «Հանրապետական կուսակցություն», «Պետության համար շարժում», «Շարժում՝ մենք ինքներս» և «Առաջընթաց և ազատություն» քաղաքական կուսակցությունները միավորվել են ընտրական բլոկում:

Նրանք 2020 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Ուժը միասնության մեջ է» բլոկի տեսքով:

«Հանրությունն այս ամիսներին հետաքրքրվում էր, արդյոք լուծարվել է միացյալ ընդդիմությունը: Այստեղ կանգնած ենք և ոչ թե լուծարվել ենք, այլ՝ ավելացել է ռեսուրս, այդ թվում՝ մտավոր: Խոստանում ենք, այն միությունը, որն ստեղծվել է 2018 թվականին, որոշիչ հաղթանակ կտանի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Վրաստանն իր զարգացման ճանապարհին վերադարձնի ազատությունը»,- հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն:

Ինչպես հայտարարել է ընտրական բլոկի շնորհանդեսին «Հանրապետակա կուսակցության» առաջնորդներից մեկը, Խաթունա Սամնիձեն, «Ազգայի շարժման հետ» բլոկում որոշել են միավորվել, քանի որ Բիձինա Իվանիշվիլուն ամենաշատն անհանգստացնում է այս կուսակցության գոյությունը: