Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում |pastinfo.am|
15:58 - 16 սեպտեմբերի, 2020

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում |pastinfo.am|

pastinfo.am: Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին ասաց պաշտպան Վարդգես Գևորգյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը թունավորման դեպքերի հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինքը ձեռք է բերել սպիրտը և հանձնել այլ անձի՝ չիմանալով, թե ինչ սպիրտ է։

«Իրեն հայտնել են, որ դա օգտագործման համար պիտանի սպիրտ է։ Այլ բան նա չի իմացել և չէր էլ կարող իմանալ, նա չի իմացել և վաճառել է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ խնդիր է այն, թե արդյո՞ք իր պաշտպանյալի հանձնած սպիրտն է Արշակ Արշակյանը վաճառել Աշոտ Հովսեփյանին, դա քննությունը կպարզի։ Բացի դա՝ Ավետիքյանը սպիրտը ձեռք էր բերել ալկոգելի արտադրության համար։

Գևորգյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, հայտնել սպիրտի ձեռքբերման աղբյուրը և այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվում, նրանք ևս կհրավիրվեն հարցաքննության։ Պաշտպանը հայտնեց, որ Ավետիք Վարդանյանի և Արշակ Արշակյանի միջև նախաքննության ընթացքում առերեսում եղել է, Վարդանյանն առերեսման ընթացքում պնդել է իր ցուցմունքը՝ նշելով, որ սպիրտը վաճառել է՝ չիմանալով, որ այն խմելու համար պիտանի չէ։

Պաշտպանը համոզված է, որ առաջիկայում առերեսումներ կլինեն նաև այն անձանց հետ, ումից Վարդանյանը ձեռք է բերել սպիրտը։ Ինչ վերաբերում է Ավետիք Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորմանը, փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել։

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել