Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
20:54 - 07 հոկտեմբերի, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ստորագրել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել