ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես ասվում է․
«Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում:
Խոնարհվում եմ ցեղասպանությանը զոհ գնացած մեր Սուրբ նահատակների հիշատակի առաջ:
Մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ առանց նահանջելու մեր ինքնությունից, պատմությունից ու արդարացի պահանջներից»:
comment.count (0)