Մանրամասներ Վրաստանում ընկած ԱԹՍ-ի և հրթիռի մասին |aliq.ge|
23:04 - 07 հոկտեմբերի, 2020

Մանրամասներ Վրաստանում ընկած ԱԹՍ-ի և հրթիռի մասին |aliq.ge|

aliq.ge: Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: Երկրի ներքին գործերի նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել:

Հրթիռը՝ Կղվարելիում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի սահմաններում ԱԻ ծառայություն առաջին հաղորդագրությունն է ստացվել. հաղորդվել է խաղողի այգում ընկած սարքի մասին: Ինչպես պարզվել է, այգում ընկածը հրթիռ է:

Կղվարելի, գյուղ Կուճատան

 

Հրթիռն ընկել է Կղվարելիի շրջանի Կուճատան գյուղում՝ խաղողի այգում:

 

Անօդաչու թռչող սարքը՝ Սագարեջոյում

Րոպեներ անց, ԱԻ ծառայություն երկրորդ հաղորդագրությունն է ստացվել՝ նույնպես ինչ-որ սարքի մասին:

 

Ինչպես պարզվել է, Սագարեջոյի շրջանի Ուդաբնո գյուղում անօդաչու սարք է ընկել:

Կախեթին Վրաստանի հարավ-արևելյան տարածաշրջանն է՝ Ադրբեջանին սահմանակից, իսկ Ուդաբնո գյուղը սահմանամերձ գյուղ է: Ուդաբնոյի մոտ է գտնվում Դավիթ Գարեջիի վանական համալիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել