Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը |armenpress.am|
13:51 - 31 հոկտեմբերի, 2020

Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում  8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:

Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Այրքի խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 85 տոկոսով։

Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծվում է խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել