Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|
19:08 - 16 նոյեմբերի, 2020

Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:

Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը:

«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել