Ֆոտոբռնիչ սարքերը Կարմիր գրքում գրանցված մացառախոզ են տեսագրել
20:02 - 01 դեկտեմբերի, 2020

Ֆոտոբռնիչ սարքերը Կարմիր գրքում գրանցված մացառախոզ են տեսագրել

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ են տեսագրել: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ 

Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում՝ որպես «Խոցելի» տեսակ` VU B2a: Կենսաբանության առանձնահատկությունները.

վարում է թաքնված կենսակերպ: Ակտիվ է բացառապես գիշերը: Սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով բներ սակայն հաճախ բնակվում են քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում: Սնվում է բուսական կերով՝ այդ թվում տարբեր մշակաբույսերով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը ավակտիվ չէ:շ

Բազմանում է տարեկան մեկ անգամ` մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2-4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում: Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» և «Արևիք» ազգային պարկերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել