Մոսկվայում դեկտեմբերի 5-ից կսկսվեն կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները. առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները |hetq.am|
23:03 - 03 դեկտեմբերի, 2020

Մոսկվայում դեկտեմբերի 5-ից կսկսվեն կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները. առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները |hetq.am|

hetq.am: Մոսկվայում դեկտեմբերի 5-ից կսկսեն գործել պատվաստման կետերը, որտեղ կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Ռուսաստանի կառավարության համաձայնությամբ՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 4-ից, զանգվածային պատվաստումների հսկայական մեխանիզմի ստեղծման նպատակով, մենք բացում ենք էլեկտրոնային գրանցում կրթության, առողջապահության բոլոր ոլորտների, ինչպես նաև քաղաքային սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար»,- հայտարարել է Սոբյանինը։

Սոբյանինը հավելել է, որ պատվաստանյութի նոր խմբաքանակների ստացման դեպքում Մոսկվայում պատվաստվող քաղաքացիների շրջանակը կընդլայնվի։ Ինչպես նշվում է քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի անվճար պատվաստման հատուկ բաժնում, ռուսական «Спутник V» պատվաստանյութով պատվաստվելու համար, անհրաժեշտ կլինի ունենալ Մոսկվայի պոլիկլինիկաներից մեկում գրանցում, ինչպես նաև աշխատավայրից ներկայացված տեղեկանք։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել