Արցախի Թաղավարդ գյուղի կեսը մնացել է թշնամուն, հայկական կողմում մնացած հատվածն էլ կա՛մ վառված է, կա՛մ ավերակ, 4 կողմից էլ թշնամին է. համայնքապետ |tert.am|
14:04 - 04 դեկտեմբերի, 2020

Արցախի Թաղավարդ գյուղի կեսը մնացել է թշնամուն, հայկական կողմում մնացած հատվածն էլ կա՛մ վառված է, կա՛մ ավերակ, 4 կողմից էլ թշնամին է. համայնքապետ |tert.am|

tert.am: Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի կեսը թշնամուն է մնացել, կեսը՝ հայկական կողմում: Այս մասին ասաց համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

«Թաղավարդը 7 կմ երկարությամբ գյուղ է: Երկու մասից էր՝ Թաղավարդ ու Թաղավարդ Կալեր: 3.5 կմ-ն՝ բուն Թաղավարդ գյուղը մնացել է թուրքի ձեռքին: Պատերազմի ընթացքում թշնամու զորքն առաջ է եկել, մյուս կեսը կարողացել ենք պաշտպանել: Թաղավարդ Կալերում մենք 200 հոգանոց զորք ունեինք, գյուղի տղաներից էլ կային, Թաղավարդում 30 հոգանոց խումբ է եղել՝ գյուղի տղաներ: Թշնամին 300 հոգով մտել է, մեր տղերքը իջել են, մի քանի զոհ ենք տվել այդ կռվում»,- պատմեց նա։

Օլեգ Հարությունյանը ներկայացրեց, որ թշնամու կողմում 133 տուն է մնացել, այդ թվում՝ իր տունը, հայկական կողմում՝ մոտ 200: «Իրենց մնացած հատվածում տների կեսը քանդել են, կեսը՝ վառել: Հեռադիտակով նայում եմ, իմ տունն էլ են վառել, հիմա էլ շարունակում են քանդել»,- ասաց նա:

Հարությունյանը հայտնեց, որ մինչ պատերազմը Թաղավարդում 1300-ից ավելի բնակիչ է եղել, այժմ գյուղում մոտ 300-ն են: Նրա խոսքով՝ գյուղի կեսն ավերակ է, կեսը՝ վառված:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել