Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները |armenpress.am|
14:54 - 11 հունվարի, 2021

Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Մենք ցանկանում ենք մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ռեժիմը: Մեր խնդիրն Է մինչեւ փետրվարի 1-ն այդ երկու - երեք շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը, եւ մենք կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել Է Տուռնավան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել