Ադրբեջանն անցյալ տարի կրճատել է նավթի, բայց ավելացրել է գազի արդյունահանումը |azatutyun.am|
17:09 - 18 հունվարի, 2021

Ադրբեջանն անցյալ տարի կրճատել է նավթի, բայց ավելացրել է գազի արդյունահանումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում 2020 թվականին նավթի արդյունահանումը կրճատվել է 7.9 տոկոսով, մինչդեռ, գազի արդյունահանումն աճել է 4 տոկոսով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության՝ SOCAR-ի մամլո բաժինը:

«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում արդյունահանվել է 34 և կես միլիոն տոննա նավթ, դա 7.9 տոկոսի անկում է, որը նախատեսվել է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների միության) հետ պայմանավորվածությամբ: Անցյալ տարի մենք արդյունահանել ենք 37 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր գազ», - այսօր Բաքվում ասել է SOCAR-ի մամլո բաժնի ներկայացուցիչը:

2021 թվականի հունվար-մարտ ամիսների ժամանակաշրջանում Ադրբեջանն օրական 8 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահանումը և այն կհասցնի ՕՊԵԿ-ի հետ համաձայնեցված օրական 595 հազար բարելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել