Արցախում ականազերծվել է 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն |1lurer.am|
18:29 - 23 հունվարի, 2021

Արցախում ականազերծվել է 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ըստ աղբյուրի՝ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 137 տեղահանվածների անվտանգ վերադարձը Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 801 պայթյունավտանգ առարկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել