ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել
15:56 - 10 փետրվարի, 2021

ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծ մասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։
 
Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։
 
Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել