Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 18։00-ից տավուշցիները փակել էին Բագրատաշեն գնացող ճանապարհահատվածը։ Մոտ մեկ ժամվա ընթացքում ոստիկանության մեծաթիվ ուժեր կուտակվեցին ճանապարհի այդ հատվածում։ Քիչ անց քաղաքացիները մեքենաներով փակեցին Ախթալայից դեպի Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը։ Ոստիկանության գործողությունների արդյունքում ճանապարհի երթևեկելի հատվածը բացվեց, մի քանի քաղաքացիներ բերման ենթարկվեցին։
comment.count (0)