ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
17:27 - 27 փետրվարի, 2021

ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել

Ճանապարհային ոստիկանության տեսուչները  չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նախնական համաձայնության գալով ստացել են կաշառք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեսուչները կաշառքի դիմաց ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելով, վարորդական վկայական չունեցող վարորդի փոխարեն ուղևորի անվամբ կեղծ և ավելի մեղմ արձանագրություն կազմելով, պաշտոնեական կեղծիք կատարելով:

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ և տեսուչներից մեկին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքը, իսկ մյուսին 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև  քաղաքացիների կաշառք տալու և, իսկ ՝ պաշտոնեական կեղծիքին օժանդակելու հատկանիշներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել