5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով: