Ադրբեջանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի շարունակական խախտումների հետ |azatutyun.am|
17:48 - 19 մարտի, 2021

Ադրբեջանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի շարունակական խախտումների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը սեփական երկրի տարածքներ չի կարող քննարկման հարց լինել։ Ի պատասխան ՀՀ դիվանագիտական գերատեսչության հայտարարության՝ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Հայաստանը մինչև հիմա չի գիտակցել, որ պետք է հեռու մնա նման հռետորաբանությունից և իրեն տրամադրի եռակողմ հայտարարությունների իրականացմանը։ Սեփական բնակչությանը վտանգավոր մտքերով և ռևանշիզմի գաղափարներով թունավորելը որևէ լավ բանի չի հանգեցնի»,- նշված է Ադրբեջանի արգործնախարարության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել