Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են տաքացվող ծխախոտը ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում   |tert.am|
17:58 - 05 ապրիլի, 2021

Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են տաքացվող ծխախոտը ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն առաջարկել են տաքացվող ծխախոտի կատեգորիան ներառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում և մեծացնել գրությունների և նկարների չափսերը, որոնք նախազգուշացնում են ծխելու վնասակարության մասին:
 Նման առաջարկներով հանդես է եկել նաև ՌԴ առողջապահության նախարարությունը:  

Տեխնիկական կանոնակարգը, որն ընդունվել է 2014 թվականին, պարտադիր պայմաններ է սահմանում ծխախոտային ապրանքների արտադրության համար, որոնք տարածվում են միության անդամ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) վրա: 

ՌԴ Առողջապահութան նախարարության ծրագրի պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի օրենսդրության համաձայն` տաքացվող ծխախոտը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրանք` առանց մասնավորեցնելու, թե արդյոք խոսքը արտադրության կամ առևտրի կարգավորման մասին է, թե ոչ: Նախարարությունից կարծում են, որ տաքացվող ծխախոտը ծխախոտային հումք է պարունակում և սպառման ձևով նման է ծխախոտային արտադրանքներին, այդ իսկ պատճառով կարգավորման տեխնիկական կանոնակարգի առարկա է հանդիսանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել