Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
16:35 - 29 ապրիլի, 2021

Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ցանկանում եմ հատկապես նշել այն դերը, որ Ռուսաստանն ու նախագահ Վլադիմիր Պուտինը խաղացել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման գործում: Ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում. դա այժմ ակնհայտ է մեզ համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրել է, որ շարունակվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ հանձնաժողովի աշխատանքը:

«Սակայն կուզեի նշել, որ Ադրբեջանը մինչև այժմ, դժբախտաբար, չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամենակարևոր դրույթը: Դա վերաբերում է ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել «այդ խնդիրը լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել