Անհայտ անձը Արցախի քաղաքացիներից պարբերաբար գումար է հափշտակել իբրև ծառայող որդուն գումար փոխանցելու պատրվակով
19:59 - 03 մայիսի, 2021

Անհայտ անձը Արցախի քաղաքացիներից պարբերաբար գումար է հափշտակել իբրև ծառայող որդուն գումար փոխանցելու պատրվակով

Արցախի դատախազությունը տեղեկացնում է,որ 2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց անմիջապես հետո չեզոքացնելով կապի բոլոր միջոցները:

«Նկատի ունենալով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել, ուստի կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից, իսկ սույն հրապարակմամբ ներկայացված իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը»,- ասվում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել