«Cisco» ընկերության հետ քննարկվել են լայնաշերտ կապի՝ 5G ինտերնետի ներդրման,  կիբեռանվտանգության հնարավորությունները
04:39 - 11 դեկտեմբերի, 2019

«Cisco» ընկերության հետ քննարկվել են լայնաշերտ կապի՝ 5G ինտերնետի ներդրման, կիբեռանվտանգության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաև, որ ունեն գործունեության մեծ փորձ և կարևոր են համարում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։

Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության և թվային օրակարգի ձևավորման վրա, մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման մի շարք տարբերակներ։ Մասնավորապես, լայնաշերտ կապի՝ 5G և իրերի ինտերնետի ներդրման, կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։

Պայմանավորածություն է ձեռք բերվել համագործակցելու երեք հիմնական ուղղություններով՝ կիբեռանվտանգության և տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ»,- ասված է ՀՀ բարձր տեխնոնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել