Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար |armenpress.am|
13:46 - 30 մարտի, 2020

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:

Նախարարը նշեց, որ տարբեր երկրների վիճակագրությունը տարբեր է, ինչը կախված է տվյալ երկրի կենսակերպից: «Օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, և երիտասարդ մահ կունենանք»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին՝ Թորոսյանն ասաց, որ, օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, թե արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր տարիքի անձինք: «Պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար, չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել