ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մշտական համակարգողի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մշտական համակարգողի հետ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի,  քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր:  Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փո TVխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ:  Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի:
18:16 - 20 դեկտեմբերի, 2024
«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»․ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց
 |azatutyun.am|

«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»․ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց |azatutyun.am|

azatutyun.am: «Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը», - հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը, Սիրիայի նոր առաջնորդների հետ Դամասկոսում կայացած հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Սիրիային նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում Պեդերսենը նշել է, որ նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի նոր սոցիալական պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, իսկ անցումային շրջանի ավարտից հետո անհրաժեշտ կլինի անցկացնել ազատ ընտրություններ, հաղորդում է "Евроньюс"-ը։ Ներկայում ապստամբների հիմնական ուժը, որը վերահսկում է Սիրիան, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն։ Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված: Իշխող խմբավորումը Սիրիայում ստեղծել է ժամանակավոր վարչակազմ, որը երկիրը կվերահսկի մինչև մարտ, սակայն նոր կառավարիչ Ահմեդ ալ-Շարաան, որ հայտնի է ալ-Ջուլանի անունով, հստակ պատասխան չի տվել, թե ինչպես է տեղի ունենալու անցումը դեպի նոր՝ օրինական կառավարություն, նշում է "Евроньюс"-ը։
12:43 - 19 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «նեոնացիզմի դեմ պայքարի» վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը․ Հայաստանը կողմ է քվեարկել

 |factor.am|

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «նեոնացիզմի դեմ պայքարի» վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը․ Հայաստանը կողմ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված «Նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքար»-ի բանաձևին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախագծի համահեղինակներն էին Բելառուսը և Թուրքմենստանը։ Փաստաթղթին աջակցել է 119 երկիր, 53-ը դեմ է եղել, 10-ը ձեռնպահ է մնացել։ Բանաձևին կողմ քվեարկած երկրների շարքում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը,  Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան։  ՀՀ-ն ՌԴ-ի, Բելառուսի ու Թուրքմենստանի կողմից առաջարկված բանաձևին միացել է երկրորդ ընթերցման ժամանակ՝ 2024 թ նոյեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի 47-րդ նստաշրջանին։ Դեմ քվեարկողների թվում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ճապոնիան։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել։  Վեհաժողովը մտահոգություն է հայտնել նացիստական ​​շարժման, նեոնացիզմի և Waffen SS կազմակերպության (Նացիստական ​​կուսակցության պարագլուխ Շուտցշտաֆել (SS) կազմակերպության մարտական ​​մասնաճյուղն էր։ Այն լուծարվել է 1945 թվականին) նախկին անդամների փառաբանման վերաբերյալ, այդ թվում՝ հուշարձաններ և հուշահամալիրներ կանգնեցնելով և հանրային ցույցեր անցկացնելով՝ հանուն նացիստական ​​անցյալի փառաբանման։ Մինչ այդ, ընդունվել էր տեքստի փոփոխություն՝ ավելացնելով պարբերություն, որն ահազանգում էր Ռուսաստանի Դաշնության կողմից նեոնացիզմը վերացնելու պատրվակով Ուկրաինայի դեմ իր տարածքային ագրեսիան արդարացնելու համար: Ելույթ ունենալով քվեարկությունից հետո՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մարիա Զաբոլոցկայան ասել է, որ փոփոխությունը քաղաքականացնում է թեմատիկ բանաձևը։ «Ավելին, դա արևմտյան երկրների կողմից փորձ է խափանել միջազգային համագործակցությունը ռասիզմի դեմ պայքարում, որը ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է, որը ստեղծվել է ի պատասխան նացիզմի և ֆաշիզմի սարսափների», -ՄԱԿ-ի հրապարակման համաձայն՝ հավելել է նա: Հակադարձելով՝ Ուկրաինայի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված բանաձևը «կեղծավորության գագաթնակետն է»՝ հավելելով, որ «Ռուսաստանն ամբողջությամբ զրկվել է ցանկացած բարոյական իրավունքից՝ ներկայանալու որպես նացիզմի և նեոնացիզմի դեմ գլոբալ ջատագով։ Նա կրկնել է, որ տարիներ տևած ագրեսիան իրականացվել է նացիզմի դեմ պայքարի պատրվակով զինվելով։
11:14 - 18 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար
 |shantnews.am|

ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հումանիտար հարցերով իր տեղակալ Թոմ Ֆլետչերին ուղարկել է Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ Սիրիա մարդասիրական օգնության ընդլայնման վերաբերյալ բանակցությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։ Երկուշաբթի Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, որը հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, և Սիրիայի անցումային կաբինետի ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրին։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցեր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս ժամանակահատվածում սիրիական բնակչությանը աջակցություն ապահովելու համար համակարգված գործողությունների կարևորությունը։
10:08 - 17 դեկտեմբերի, 2024
ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող են ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող |armenpress.am|

ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող են ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։  Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։   Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։  «Ես տեղեկացված չեմ այն բոլոր մանրամասներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,-նշեց Ֆեռնան դը Վարենը:     Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։   «Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:   Վերջինս, խոսելով նաև 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա վերաբերյալ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության ու հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ իրականում դժվար է ասել, թե որքան կշարունակվի թուրքական ժխտողականությունը,  և երբ Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։    «Տարիներ անց, հնարավոր է, որ թուրքական կողմում վերաբերմունքի որոշակի փոփոխություն տեղի ունենա․ հնարավոր է լինեն տարբեր քաղաքական, սոցիալական, իրավական ենթատեքստ ունեցող իրավիճակներ, որտեղ թուրքական կառավարության համար կարող է ավելի հեշտ լինել դա որպես ցեղասպանություն ճանաչելը: Այլ կերպ ասած՝ գուցե, ոչ այսօր, բայց ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Այնպես որ, չպետք է հանձնվել»,-ընդգծեց նա։   Անդրադառնալով դիտարկմանը, որ, ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ, օրինակ, Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ֆեռնան դը Վարենը դրական արձագանք տվեց՝ որպես օրինակ բերելով այլ երկրների։   «Օրինակ՝ Կանադան և Ավստրալիան երկար տարիներ եղել են շատ ռասիստական երկրներ, որտեղ երեխաներին խլում էին տեղաբնիկ ընտանիքներից: Եվ վերջին 5-10 տարիների ընթացքում երկու կառավարություններն էլ փաստացի ներողություն են խնդրել դրա համար՝ հասկանալով, որ իրենց արածը դաժանություն էր, բարոյական տեսակետից դատապարտելի մի բան, և նրանք հայտնեցին իրենց ափսոսանքն ու խոստովանեցին, որ դա տեղի է ունեցել, որ դա կատարվել է։ Գրեթե 100 տարի պահանջվեց, որպեսզի դա տեղի ունենա: Այսպիսով, դա նույնպես կարող է տեղի ունենալ, երբ լինի թուրքական կառավարություն, որը կընդունի, որ դա ցեղասպանություն է»,-շեշտեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:  Ինչ վերաբերում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի և նմանատիպ այլ ֆորումների կարևորությանը, Ֆեռնան դը Վարենն այդ տեսակի գլոբալ ֆորումների անցկացումը հատկապես կարևոր համարեց հենց մեր օրերում, քանի որ աշխարհն այժմ բախվում է ավելի վտանգավոր երևույթների, որտեղ գոյություն ունեն ավելի դաժան հակամարտություններ, պատերազմներ և ավելի շատ իրավիճակներ, որտեղ գերիշխում է ատելությունը, ցեղասպանությունն ու դրա կոչերը։    «Մենք ունենք մի աշխարհ, որն ավելի անկայուն է դարձել, որտեղ որոշ խմբերի  իրավունքները ժխտվում են, քանի որ նրանք համարվում են օտարներ, օտարերկրացիներ կամ ոչ հավատարիմ քաղաքացիներ։ Իսկ սա նշանակում է, որ մենք տեսնում ենք հատկապես էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններին թիրախավորելու ռեկորդային մակարդակ, որոնց զրկում են իրենց հիմնական իրավունքներից։ Եվ դա հենց իրավունքների ժխտման, ատելության խոսքի համատեքստում է, որն իսկապես պայթում է սոցիալական ցանցերում և աճող թվով դաժան հակամարտություններում, ինչն էլ մեծացնում է ցեղասպանության և այլ վայրագությունների ռիսկերը: Այլ կերպ ասած՝ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր վայր։ Իմ նշած գործոնների պատճառով ավելի հավանական է, որ լինեն ցեղասպանության կամ զանգվածային վայրագությունների դեպքեր՝ հատկապես փոքրամասնությունների նկատմամբ: Պատմության ընթացքում հիմնական թիրախը սովորաբար եղել են փոքրամասնությունները, հայերն՝ Օսմանյան կայսրությունում, հրեական փոքրամասնությունը՝ Հոլոքոստի ժամանակ նացիստական Գերմանիայում և այլն»,-իր խոսքում նշեց Ֆեռնան դը Վարենը՝ ընդգծելով, որ ցեղասպանությանն առնչվող հարցերը ժամանակակից աշխարհում, գուցե, նույնիսկ ավելի կարևոր են, քան 50 տարի առաջ:  Գնահատելով ցեղասպանությունների կանխարգելման գործում երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը կարծիք հայտնեց, որ այդ գործում Հայաստանը պետք է առաջնորդություն ստանձնի։  «Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն, օրինակ, պետք է վերցնի իր պատմության փորձը և առաջնորդություն ստանձնի այլ երկրների հետ՝ փորձելով բարելավել իրավիճակը»,-շեշտեց Ֆեռնան դը Վարենը։   Վերջինիս դիտարկմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոյություն ունի, որպեսզի զբաղվի պետությունների շահերով և պարտավորություններով, և այն մարդկանց կազմակերպություն չէ, իսկ մարդիկ մոռանում են դրա մասին։   «Ինչ-որ առումով Միավորված ազգերի կազմակերպությունը լավ պատրաստված չէ՝ զբաղվելու այնպիսի իրավիճակներով, երբ, օրինակ, երկրի ներսում փոքրամասնության դեմ ցեղասպանություն է իրականացվում: Բայց, միգուցե, ժամանակը փոխվել է։ Նկատի ունեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է գրեթե 100 տարի առաջ: Կարծում եմ՝ մենք պետք է բարեփոխենք այն, որպեսզի այն ավելի հարմարված լինի այսօր առկա մարտահրավերներին»,-նշեց Ֆեռնան դը Վարենը։   Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ժամանակ պատերազմների մեծ մասն ընթացել է պետությունների, երկրների միջև, իսկ այսօր այդպես չէ:   «Այսօր պատերազմների մեծ մասը տեղի է ունենում երկրների ներսում: Դրանք կենցաղային հակամարտություններ են, որոնք սովորաբար ներառում են փոքրամասնություններին, և այդ  է պատճառը, որ կարող ենք ավելի շատ ցեղասպանություններ ունենալ: Բայց ՄԱԿ-ն իսկապես օժտված չէ դրանով զբաղվելու անհրաժեշտ գործիքակազմով: Հայաստանի նման երկրները և այլ համախոհ երկրները, կարծում եմ, պետք է գիտակցեն, որ բարեփոխումներ անելու կարիք կա, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխանի նպատակին»,-նշեց զրուցակիցը՝ հավելելով, որ ներկա ժամանակներում ցեղասպանության ավելի մեծ ռիսկեր կան, քանի որ ատելության խոսքն ու քարոզչությունը սոցիալական ցանցերի միջոցով կարող են մի քանի վայրկյանում հասնել միլիոնավոր մարդկանց:   Նրա բնորոշմամբ՝ ՄԱԿ-ն իսկապես բավականին դանդաղ է արձագանքում այս փոփոխվող միջավայրին, և հենց այստեղ է պետք, որ Հայաստանի և մյուսների նման երկրները ճանաչեն այս խնդիրները, այս իրավիճակները, որոնք պետք է փոխվեն և սկսեն միասին աշխատել՝ ՄԱԿ-ը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի այն հարմարվի նոր մարտահրավերներին:   «Կարծում եմ, որ կան շատ երկրներ, որոնք գիտակցում են, որ դա այսօր խնդիր է։ Եվ Հայաստանը, թեև փոքր երկիր է, սակայն պետք է օգտագործի իր փորձը և նախաձեռնողականություն ցուցաբերի՝ փորձելով աշխատել և բացահայտել մի խմբի, որը կաշխատի այդ քայլերի ուղղությամբ»,-եզրափակեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։ 
09:37 - 17 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ», - ասել է Դյուժարիկը։  Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։  Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։ «Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Իսրայելին և մյուս երկրներին, որ կարող են օգտվել հնարավորությունից, անմիջապես դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ 
12:14 - 13 դեկտեմբերի, 2024
Մենք պետք է բացառենք ատելության խոսքը և ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին |armenpress.am|

Մենք պետք է բացառենք ատելության խոսքը և ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին։  Իր ուղերձում Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները՝ ներառյալ կրթությունը, ինչպես նաև հակազդել ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները:   «Այսօր լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-րդ տարեդարձը։ Կոնվենցիան, որն ընդունվել է Հոլոքոստի աներևակայելի սարսափների հետևանքով, գրավական է ցեղասպանությունից տուժածներին և վերապրածներին՝ ապահովելու, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն։ Ցավոք սրտի, պառակտումներով, անվստահությամբ և բռնությամբ պատված աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռ մեզ հետ է»,- նշել է Գուտերեշը:   Հանուն ցեղասպանության զոհերի և վերապրածների՝ բոլոր կառավարությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ, պետք է վավերացնեն և ամբողջությամբ կատարեն Կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։     «Մենք պետք է ուժեղացնենք կանխարգելման գործիքները, ներառյալ կրթությունը և հակազդենք  ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք վաղ նախազգուշացնող նշանները բացահայտելու և ահազանգելու համար։ Ցեղասպանության զոհերին և վերապրածներին հարգելու լավագույն միջոցն այս դաժան հանցագործությունը կանխելուն ուղղված գործողությունների ակտիվացումն է»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 
12:20 - 12 դեկտեմբերի, 2024
Ռուսաստանը և ԱՄՆ-ն վիճել են ՄԱԿ-ում՝ Սիրիայում ծավալված մարտերի շուրջ |armenpress.am|

Ռուսաստանը և ԱՄՆ-ն վիճել են ՄԱԿ-ում՝ Սիրիայում ծավալված մարտերի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում իրավիճակի սրման թեմայով դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները վիճել են՝ միմյանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպն անցյալ շաբաթ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման նախաձեռնած հարձակման հետևանքով։ Խմբավորումը գտնվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ և մի քանի երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը կոչ է արել թուլացնել լարվածությունը Սիրիայում ընթացող մարտերում և պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ապստամբների հարձակումը գլխավորել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը: «Այն փաստը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, չի արդարացնում (Սիրիայի նախագահ) Ասադի վարչակարգի և նրա ռուս աջակիցների հետագա վայրագությունները», - ասել է Վուդը՝ մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին և Ռուսաստանին խաղաղ բնակչության շրջանում զոհեր պատճառելու մեջ՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումներ իրականացնելով։ Վուդին ուղղված ելույթում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է. «Դուք չկարողացաք քաջություն հավաքել՝ դատապարտելու հստակ ահաբեկչությունը, որը ձեռնարկվել է խաղաղ բնակիչների դեմ Սիրիայի խաղաղ քաղաքներում»: «Չկան պատրանքներ, որ Վաշինգտոնը երբևէ պատրաստ կլինի անկեղծորեն պայքարել միջազգային ահաբեկչության դեմ։ Անկեղծ ասած, մենք գոհ ենք, որ հենց հիմա ձեզ հետ բարիկադների հակառակ կողմերում ենք գտնվում», - ասել է Նեբենզյան: Վուդն արձագանքել է՝ մեղադրելով Նեբենզյային, որ նա «չի կարող մեզ դասախոսություն կարդալ այս հարցի շուրջ», քանի որ Մոսկվան «աջակցում է ռեժիմների, որոնք հովանավորում են ահաբեկչությունն ամբողջ աշխարհում»: «Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ պայքարել է ահաբեկչության արհավիրքի դեմ և կշարունակի պայքարել դրա դեմ», - ասել է նա։
13:44 - 04 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիր
 |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիր |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը։ «Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տառապանքին և ավերածություններին, որոնք ապրում են երկու երկրները», - X-ում գրել է Գուտերեշը։ Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը»։ «Սա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում», - ասել է Բայդենը։ Այսօր առավոտյան Reuters-ը հաղորդեց, որ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ 2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։
10:27 - 27 նոյեմբերի, 2024
Հայաստանի և Կոլումբիայի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի և Կոլումբիայի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցերին:
19:44 - 26 նոյեմբերի, 2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
 |tert.am|

ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը |tert.am|

tert.am: Այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը մեկնաբանելու «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին: «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նրա աշխատանքին։ Հռոմի ստատուտի մասնակից պետությունները (125 պետություն-խմբ.) պարտավոր են հարգել և ի կատար ածել դատարանի որոշումը»,- ասել է նա:   Ավելի վաղ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել Է Իսրայելի փաստարկները, որոնք փորձել են վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների նկատմամբ երաշխավորագրեր տալու համար:
19:53 - 21 նոյեմբերի, 2024
«Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է»․ Գուտերեշը ժամանել է Բաքու
 |azatutyun.am|

«Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է»․ Գուտերեշը ժամանել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր կրկին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի 29-րդ (COP29) համաժողովի աշխատանքներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցից առաջ Գուտերեշն X-ի իր էջում նշել է՝ պետք է արագացնել անցումը հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիա: «Վերականգնվող էներգիան ապահովում է մաքուր օդ, էներգետիկ անվտանգություն և լավ աշխատատեղեր: Այն էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրն է», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է՝ հույս հայտնելով, որ այն շուտ կգա։ COP29-ի շրջանակներում, որ մեկնարկել է նոյեմբերի 11-ին, Գուտերեշը Բաքվում էր նաև միջոցառման բացմանը։ COP-ի օրակարգում զարգացող երկրներին ուղղվող ֆինանսավորումը տասնապատկելու՝ 100 միլիարդը մեկ տրիլիոն դարձնելու որոշումը համաձայնեցնելն է։ Գուտերեշը հայտարարեց, որ COP29-ը պետք է քանդի կլիմայի ֆինանսավորման պատնեշները: «Զարգացող երկրները չպետք է դատարկաձեռն լքեն Բաքուն: Պարտադիր է, որ գործարքը կայանա, և ես վստահ եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի», - ասաց ՄԱԿ-ի գլխավոր արտուղարը։ COP29-ին իր աշխատանքները կավարտի երեք օրից՝ նոյեմբերի 24-ին։
11:27 - 21 նոյեմբերի, 2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել |armenpress.am|

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև համագործակցության մասին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։ «Այս տարվա նոյեմբերի 18-ին 79-րդապկ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ»,- հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում։ Նշվում է, որ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է այսուհետ էլ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակներում։ «Փաստաթղթում ընդգծված է, որ ՀԱՊԿ-ն զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, չկարգավորված միգրացիայի և մարդավաճառության դեմ պայքարի և բնական ու տեխնածին աղետների հետևանքների վերացման բնագավառում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը», - ընդգծել են հաղորդագրության մեջ։ ՀԱՊԿ-ում նաև նշել են, որ կազմակերպությունները կշարունակեն փոխգործակցությունը՝ ի շահ ՄԱԿ-ի գլոբալ հակաահաբեկչական  ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման։ «Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղության պահպանման բնագավառում համագործակցության հետագա խորացման հնարավոր ուղիները», - նշված է ՀԱՊԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
13:44 - 19 նոյեմբերի, 2024
ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին գրված է դատարանի X–ի էջում: Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։«Երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար: Այդ պահանջները մասամբ բավարարվել են»- ասված է դատարանի հրապարակած հաղորդագրության մեջ։  
20:48 - 18 նոյեմբերի, 2024
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում՝ մշտական ներկայացուցիչ

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում՝ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում:
18:35 - 18 նոյեմբերի, 2024