Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին գրված է դատարանի X–ի էջում:
Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։«Երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար: Այդ պահանջները մասամբ բավարարվել են»- ասված է դատարանի հրապարակած հաղորդագրության մեջ։
comment.count (0)