ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մշտական համակարգողի հետ
18:16 - 20 դեկտեմբերի, 2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մշտական համակարգողի հետ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի,  քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր: 

Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փո TVխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ: 

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել