shantnews.am: Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից և երկրից նրա հեռանալուց հետո։ Այս մասին հաղորդում է France24-ը։
Արտակարգ նիստը հրավիրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին
Նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով 15:00-ին։
comment.count (0)