Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին

Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին

Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, նշելով՝  «կարևոր հաղթանակ է արձանագրվել»։  «Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին: Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները», - նշված է գրառման մեջ
21:20 - 06 մայիսի, 2025
«ՔՊ-ն չի մարսել Գյումրիում եղածը». Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին
 |news.am|

«ՔՊ-ն չի մարսել Գյումրիում եղածը». Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին |news.am|

news.am: Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ  Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ. քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Կարեն Բադալյանը երկու օր անց փոշմանել է,  նոր դիմում է ներկայացրեց, որով առաջարկել է անտեսել մանդատը դնելու իր դիմումը, միաժամանակ նշել է, որ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: «Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ,  բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ: Ի վերջո, մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը: Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ: Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, որի իրավասությունները քաղաքապետը չունի՝ արձանագրություն հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն»,-ասաց նա: Մարտուն Գրիգորյանը նշեց, որ մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ։ «Չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է: Բացի դրանից, մենք իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի քաղաքապետի արձանագրությունը: Կարենի հետ լավ հարաբերություններ են եղել, նա մշտապես մեր աջակիցներից է եղել: Նոր մարդ չէ ինքը մեզ համար: Մարդը խնդրել է, համոզել է մեզ, որ մանդատից հրաժարվի, մենք տվել ենք համաձայնություն, իսկ հիմա սկզբունքորեն կպած մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից ուզում է դուրս գա: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը: Հարցին՝ ՔՊ-ի և իշխանության դերակատարում ինքն այստեղ տեսնո՞ւմ է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ, այո կա խնդիր, նա ինձ հետ անձամբ խոսելուց հետո համոզել է, որ դուրս գա, հիմա ես կարող եմ վերլուծություն անել այս ամեն ինչից, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և այս ամենը ես կարծում եմ դրա հետևանք է: Սա կարելի է համարել առաջին քայլը. Եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել, իմ գնահատմամբ սա ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան»:
15:38 - 06 մայիսի, 2025
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամը մանդատը դնելու դիմումը հետ է վերցրել եւ հայտարարել, որ անկախ ավագանի է լինելու․ փաստաբանը կարծում է՝ ճնշում է եղել |news.am|

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամը մանդատը դնելու դիմումը հետ է վերցրել եւ հայտարարել, որ անկախ ավագանի է լինելու․ փաստաբանը կարծում է՝ ճնշում է եղել |news.am|

news.am: Գյումրիում տեղի են ունեցել ընտրություններ, ձևավորվել է ավագանին, ընտրել են քաղաքապետ, ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ամենավատ կանխատեսումները հաստատվում են․ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսել է խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը, որը «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ է: «Ապրիլի 21-ին [Գյումրու ավագանու] «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հենց մյուս օրը՝ ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ»,- հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ դիմումից, ըստ կարգի, հաջորդում է այն, որ համայնքի ղեկավարը արձանագրությունն ուղարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ: «Կա յոթօրյա ժամկետ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է: Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում եմ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,- մանրամասնեց Սոս Հակոբյանը: Հարցին՝ այսինքն ճնշե՞լ են ՔՊ-ից, իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իրենց դիրքերը ուժեղացնե՞լ Գյումրիի ավագանիում, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ ,փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել»: Ըստ Սոս Հակոբյանի՝ «ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին»:
12:04 - 06 մայիսի, 2025
Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ
 |azatutyun.am|

Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիի ավագանին այսօրվա նիստում Կոմունիստական կուսակցության անդամ Ավետիք Առաքելյանին ընտրեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, իսկ Գագիկ Մանուկյանին՝ տեղակալ։ Առաքելյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։ «Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանը իմ փեսան է։ Ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե այլ մեկից։ Ինձ հետ աշխատելը շատ դժվար է։ Ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ», - հայտարարեց Ղուկասյանը։ Ավագանին այսօրվա նիստում նաև հանձնաժողովի նախագահներ ընտրեց։ Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամներից 13-ը, այդ թվում՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, ով ընտրություններում ամենաշատ ձայները ստացավ, բայց ընդդիմության համախմբման արդյունքում կորցրեց իշխանությունը։ «Մեր քաղաքը» դաշինքից Կարեն Բադալյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքի հինգ անդամներ այսօր ներկա էին նիստին, սակայն Գրիգորյանի որդին դուրս եկավ դահլիճից և նիստին չմասնակցեց։
13:16 - 02 մայիսի, 2025
Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:   «Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:   Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ Գյումրիում վթար է տեղի ունեցել ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ, իրար են բախվել 5 տրանսպորտային միջոց: Պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
13:07 - 29 ապրիլի, 2025
Գյումրիում վարորդը ալկոհոլի ազդեցության տակ բռունցքով հարվածել է պարեկների դեմքին

Գյումրիում վարորդը ալկոհոլի ազդեցության տակ բռունցքով հարվածել է պարեկների դեմքին

  Գյումրիում վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին այն բանից հետո, երբ նրան հայտնել են, որ զրկվում է վարորդական իրավունքից։ Միջամտել են նաև վարորդի հետ եղած երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։«Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին: Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։ Կազմված ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների», - նշված է ՆԳՆ ոստիկանության հայտարարությունում։
20:49 - 28 ապրիլի, 2025
Չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունեք, ինչ ճաշկերույթներ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Աննա Հակոբյանի կազմակերպած վճարովի ընթրիքների կոռուպցիոն ռիսկի մասին
 |tert.am|

Չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունեք, ինչ ճաշկերույթներ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Աննա Հակոբյանի կազմակերպած վճարովի ընթրիքների կոռուպցիոն ռիսկի մասին |tert.am|

tert.am: Որևէ կաշկանդվածություն հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում նաև ես, չունենք որևէ դեպքի մասով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի գումարով կազմակերպած ընթրիիքների դեպքում կոռուպցիոն ռիսկ կա, և արդյո՞ք Հակակոռուպցիոնը կաշկանդվածություն ունի ստուգելու: Ճշտող հարցին՝ կոռուպցիա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ, նա ասաց. «Չեմ կարող հիմա հասկանալ, թե Դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են Ձեր հարցադրումները, ինչ ճաշկերույթներ: Ամեն դեպքում, ես ուզում եմ մեկ անգամ ևս նշեմ, որ թե՛ դատախազությունը, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներն ուսումնասիրում: Եթե գտնվում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ,  ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ»։ Դիտարկմանը՝ տեղյա՞կ եք, որ Ձեր տեղակալ Արտակ Պողոսյանը, ժամանակին սկանդալների մեջ է եղել և, օրինակ հայտնի է լրագրող ապտակելու գործով, որն այս պահին գտնվում է ՄԻԵԴ-ում, նա ասացդ. «Տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ նկարագրում եք լրագրող ապտակելու դեպք, հետևաբար այդ դեպքով բնականաբար իրականացվել է քրեական վարույթ և այդ գնահատականները քրեական վարույթում են։ Ավելին նշեմ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հակակոռուպցիոն կոմիտեում պարտադիր կերպով անցնում է բարեվարկություն։ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որևէ մեկը որևէ պաշտոնյա, ով բարեվարքության բացասական եզրակացություն է ունեցել»: Հարցին էլ՝ նրա պաշտոնավարման ժամանակ հենց Գյումրիում քաղաքապետի թեկնածուի անդամներից մեկի ընտանիքի անդամներին ձերբակալեցին շեբինի գործով, իսկ «Իրենց Սարիկին», որ թաղումներ էր պատշաճ կազմակերպում, իրականացնում էր քաղաքի լուսավորություն և այլն, ոչինչ չարվեց, ինչո՞ւ է խտրական մոտեցում ցուցաբերվում ընդդիմադիրների և իշխանությունների դեպքում, Նահապետյանը նշեց, որ լրագրողը չի կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են առնվազն: Շարունակությունը՝ tert.am-ում
13:15 - 22 ապրիլի, 2025
Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց համայնքապետի պաշտոնը։ Երդման արարողությանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով ու Հայաստանի հիմնով: Իսկ երդմնակալությունից հետո ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդը, նշելով, որ 20 տարի չէր մասնակցել երդմնակալության արարողությանը։ «Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել և եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարևոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:Արքեպիսկոպոսի խոսքից հետո Վարդան Ղուկասյանին հանձնվեց Գյումրի քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող լանջաշղթան և բանալին, որից հետո նա ելույթ ունեցավ՝ կրոնական մեջբերումներով, ապագա ծրագրերից խոսելով և ՀՀ ներկա իշխանությանը քննադատելով։  
11:26 - 19 ապրիլի, 2025
Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ գործերը դատարանում են

Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ գործերը դատարանում են

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նրանց նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք: Մեղադրյալները ճանաչել են իրենց մեղքը և տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները, և նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում հետաքննվող քրեական գործերից մեկի համաձայն՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն խախտել է բարեգործության արգելքը: Նա Գյումրիի բնակչին խոստացել է ֆինանսավորել նրա պարային խմբի համար հագուստների պատրաստումը և ձեռքբերումը, ինչպես նաև խմբի կահավորման այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին: Մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ, այլ անձանց հետ համաձայնեցված, երկու ընտրողի դրամական միջոց է խոստացել՝ իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար: Ընտրողները համաձայնվել են: Նույն անձը պայմանավորվել է այդ ընտրողների հետ՝ այլ ընտրողների նույնպես դրամ առաջարկելու մասին, և նրանք հավաքել են մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ ընտրակաշառք առաջարկելու նպատակով:
13:21 - 18 ապրիլի, 2025
Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով. Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյան

Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով. Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյան

Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։  «Ես ուզում եմ էնպիսի ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասի՝ դուք մեր նկատմամբ լավ չեք պահում: [...] Եվ վերջում էլ արդյունքը սա է. թուրքահայաստանը ինչ վիճակի մեջ է՝ պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված, գերեազման չունեք ընդհուպ, ռուսահայաստանը ինչ վիճակի մեջ է: [...] Ես չգիտեմ՝ ինչ մարդ պետք է լինի, որ չտեսնի սա»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց այսօր Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատմական ակնարկ անելով ու հավելելով, որ «եթե ռուսները չգային, 29 800 քառ. կմ չէինք ունենա»: Դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո քննադատություններ կլինեն, Ղուկասյանը արձագանքեց. «Ոչինչ: [...] Մենք կարո՞ղ ենք էս հարևաններին փոխել: Չենք կարող: Մենք Եվրոպայում չենք, ցավոք սրտի: Մեզ պետք է այնպիսի երկիր, որ հիմնվենք իրա վրա [...]: Ես էդպես եմ գտնում, բայց պետք է պաշտպանել պայմանները, այսինքն՝ անկախությունը և այլ խնդիրներ»:
12:27 - 16 ապրիլի, 2025
Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 33 անդամից 18-ը: Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2025թ. մարտի 30-ին: Ավագանին ձևավորել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական», «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները: Ոչ մի ուժի չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել և ընտրել քաղաքապետ: Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքապետի թեկնածու չառաջադրեցին և հայտարարեցին, որ քվեարկությամբ կսատարեն Վարդան Ղուկասյանին. միակ թեկնածուն հենց նա էր: ՔՊ խմբակցությունը չմասնակցեց նիստին: Սարիկ Մինասյանը նիստի ընթացքում իր ֆեյսբուքյան էջում արտահերթ ընտրությունների կոչ արեց։ Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 2000-2012թթ., եղել է ՀՀ 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
11:28 - 16 ապրիլի, 2025
Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ խմբակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։  «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու: Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան: Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է Մինասյանը։  Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:  ՔՊ խմբակցությունը ներկա չէ Գյումրու ավագանու նիստին:
10:07 - 16 ապրիլի, 2025
Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է
 |azatutyun.am|

Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որտեղ պետք է քաղաքապետ ընտրվի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը: Հենց նա է քաղաքապետի հավանական թեկնածուն: Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ Ղուկասյանի ընտրությանը: Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ավելի ու ավելի հաճախ են ասում, որ իրենք էլ պետք է իրենց ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն: Հարցին, թե կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ: Առաջին նիստը հենց նա է վարելու՝ որպես ամենատարեց անդամ։
09:57 - 16 ապրիլի, 2025
«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անդամ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը օրեր առաջ Հանրային հ/ը-ի «Մեծ բանավեճ»-ի ընթացքում առաջարկել է, որ Գյումրիի ավագանու՝ մարտի 16-ին կայանալիք նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «ընդունելով իր պարտությունը, քաղաքապետի թեկնածու չառաջադրի»․ «Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը ևս կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու, և ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ»։  Ի պատասխան վարողի հարցի, թե ակնակալում է, որ ՔՊ-ն կընտրի՞ Մարտուն Գրիգորյանին, եթե ՔՊ-ն չառաջադրի թեկնածու, իսկ առաջադրված թեկնածուները լինեն Վարդան Ղուկասյանն և Մարտուն Գրիգորյանը, Թարվերդյանը պատասխանել էր՝ «Միգուցե»։ Երվանդ Թարվերդյանի հայտարարությանը արձագանքել է Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մարտուն Գրիգորյանը շեշտել է՝ բացի իրենից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։  «Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն ինձ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։ Առայժմ՝ այսքանը»,- գրել է նա: «Հայրենիք» կուսակցությունը իր հերթին նշել է՝ կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը: Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:
16:47 - 08 ապրիլի, 2025