Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը
11:26 - 19 ապրիլի, 2025

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց համայնքապետի պաշտոնը։

Երդման արարողությանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով ու Հայաստանի հիմնով: Իսկ երդմնակալությունից հետո ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդը, նշելով, որ 20 տարի չէր մասնակցել երդմնակալության արարողությանը։

«Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել և եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարևոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Արքեպիսկոպոսի խոսքից հետո Վարդան Ղուկասյանին հանձնվեց Գյումրի քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող լանջաշղթան և բանալին, որից հետո նա ելույթ ունեցավ՝ կրոնական մեջբերումներով, ապագա ծրագրերից խոսելով և ՀՀ ներկա իշխանությանը քննադատելով։


 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել