ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում:

Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի: Ղեկավար՝ Կարեն Հարությունյան

«Կանխարգելիչ լծակներ պետությանը՝ ՀՀ էներգետիկայի ոլորտում». ինչ է նախատեսում ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը

«Կանխարգելիչ լծակներ պետությանը՝ ՀՀ էներգետիկայի ոլորտում». ինչ է նախատեսում ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կամ, ինչպես կառավարող ուժն է պնդում, «ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծը»: Փաթեթի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Այն ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:  Նրա խոսքով նախագծով առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն տալ հանրային իշխանության մարմիններին՝ ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, «երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որ պաշտպանեն հասարակության շահերը առանց սպասելու որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը»։ «Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չի խոչընդոտվի նույնիսկ այն դեպքերում, երբ լիցնեզավորված կազմակերպություններից որևէ մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում»,- ասաց Վարդանյանը: Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները և դրանց առաջացման ռիսկերը և ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին: «Փոփոխություններն անհրաժեշտ են, որ ՀՀ էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար»,- նշեց զեկուցողը: 2025թ. հունիսի 18-ին՝ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի): Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»: Նույն օրը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում: ՀԷՑ տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հունիսի 25-ին ասել էր, որ ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել: Նա պնդել էր նաև, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:
Այսօր 13:52
Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, ոչ իշխանությունների, ոչ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: «Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևէ որևէ ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն «այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի» զարգացումների», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ղազինյանը: Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում ևս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկեն խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա: <> Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին», - ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են:
12:11 - 30 հունիսի, 2025
«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն

«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման  տիրույթից դուրս էր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ-ը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը: Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը: Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից:  
17:53 - 27 հունիսի, 2025
Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի: Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը: «Կառավարման մեջ, քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել, և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել .....էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են: Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ էն արել, որոնք առոչինչ են դառնում: Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, տեղեկացրել, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր: «Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա: Վարչապետի խոսքերով՝ Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:  Հիշեցնենք՝ վարչապետը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:   «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:   Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- ասել էր Փաշինյանը:   Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
13:35 - 26 հունիսի, 2025
Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. վարչապետ |armenpress.am|

Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը սկսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կառավարումը ստանձնելու գործընթաց։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։  «Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացների իրականացումը՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ։ Պետք է սա արագ և արդյունավետ իրականացնենք»,– նշեց Փաշինյանը։ Վարչապետն այս համատեքստում անդրադարձել է նաև հունիսի 25-ին տեղի ունեցած միջադեպին, երբ «Հոմպլեքս Մոլ»-ի բացման արարողության ժամանակ տեղի էր ունեցել հոսանքազրկում։  «Մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են»,- ընդգծեց Փաշինյանը։  Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկվել է քաղաքական մակարդակով՝ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ԱԺ խմբակցության շրջանակում։ Կառավարությունն արդեն իսկ նախապատրաստել է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները։  Նա նշեց, որ նախատեսվում է, որ առաջին անհրաժեշտ քայլը կլինի պետական կառավարման ստանձնումը, որից հետո կքննարկվեն հնարավոր սցենարները՝ ընկերության լիարժեք պետականացման, կառավարման բարեփոխումների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության ռազմավարական նպատակն է ապագայում ապահովել նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան դառնալ ընկերության համասեփականատերեր։ «Մենք պետք է ապահովենք այնպիսի երաշխիքներ, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց խնայողություններով բաժնետոմսեր ձեռք բերել։ Նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում»,-նշեց վարչապետը։
12:26 - 26 հունիսի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-16։00 Կոմիտասի պող. 22-26, 41-43, 45-47, 49/4-49/11 շենքեր, Կոմիտասի պող. 1-ին նրբ. 6-24 առանձնատներ և թիվ 82 դպրոց, Շահսուվարյան փ. 3-8Ա շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Գրիբոյեդովի փ. 7-31, 15-15Ա, 26, 28-40, 42-44 շենքեր, Զարյան փ. 74/2 առանձնատուն և 74-74/2 շենքեր, Մամիկոնյանց փողոց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 35-39, 41-45, 42-44, 46/5 (ՀՀ ՔԿ), 46/1-48/3, 47-49, 51-62, 52 (ԵԻՊՔ), 52-58Ա շենքեր, Վրացական փ. 15-18, 17, 21/1-21/2 շենքեր, թիվ 38 մանկապարտեզ, թիվ 36 դպրոց, թիվ 2 մարզադպրոց, Արղության փ. 23/5-27/3, 29-40 առանձնատներ, Ադոնցի փ. 21/2-21/2 շենքեր, Հրազդանի Կիրճ Պոմպակայան, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 11:00-17:00 Նորք՝ 5 և 7 փողոցների առանձնատները, Գ․ Հովսեփյան փողոցի առանձնատներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական թաղ. 1, 2, 3, 4, 9, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նուբարաշեն թաղ. 1, 3, 5, 6, 9, 11, 20, 16 փողոցներ, Նուբարաշեն Է և Ե թաղամասեր, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն և ոչ բնակիչ-բաժանորդներ. Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-16:00 Գ․Նժդեհի փ․ 29, 31/36 շենքեր, Արշակունյաց պող․ 36ա, 36/3 շենքեր, Գ․Նժդեհի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/12, 55/13, 59, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Մանանդյան փ․ 41/44 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-13:00 Խորոնք գյուղ, 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Արտիմետ, Խորոնք, Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Գ․Նարեկացի, Վ․Պետրոսյան, Ն․Աշտարակեցի, Զ․Անդրանիկի, Ոսկանյան, Թամազյան, Ս․Շահազիզի, Տերյան, Շիրազի և Ա․Շահնազարյան փողոցներ, Օհանավան գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Ջրաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-12:00 Նոր Խարբերդ, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-12:00 Շահումյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Երկաթուղայինների, Ա. Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։30-12։30 Քարագլուխ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 10։00-16։00 Չարենցավան համայնք՝ 4-րդ թաղամաս 10, 13, 14, 16, 17, 23 շենքեր և «Մուշ» ռեստորան, 10:30-15։30 Նուռնուս գյուղ և ամառանոցներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, 10:00-16։30 Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ 2 և 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա Ջուր» ընկերություն, «Զովունի» այգեգործական ընկերություն, 10։30-16։30 Զովունի գյուղ՝ 33, 36, 37, 34, 35 փողոցներ, Քարաշամբ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղեր մասնակի, Նոր Գյուղ և Կոտայք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի խճուղու բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա», «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ-ներ, «Զորավան» և «Նաիրյան» ԲԲԸ-ներ, Սեփականատերեր՝ «Մ Գևորգյան», «Գ․ Պետրոսյան», «Սամվել Ամիրխանյան», «Անահիտ Վարդանյան», «Կ․ Փիլոյան», «Զ․ Կարապետյան», «Մ․ Հարությունյան», «Հ․ Բաղդասարյան», «Դ․ Հայրապետյան», «Շ․ Ղազարյան», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Գեղարքունիքի մարզ՝ 11:00-14:00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:30 Երանոս, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, «Վիվա-Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Զինմաս, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11։00-13։00 Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ Լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռու մարզ՝ 10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Արևելյան, Թումանյան, Չարենցի, Երիտասարդական, Սունդուկյան, Դուրյան, Բաղրամյան, Մեղապարտի, Աբովյան, Թելմանի, Սուրբ Նշանի, Սպարապետի, Անդրանիկի և Կենտրոնական թաղամասեր, Առևտրի կենտրոն, Պոլիկնինիկա, Կադաստր, Զինկոմիսարիատ և թիվ 2 դպրոց, 10:00-14:00 Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամաս, 11:00-15:00 Սարչապետ գյուղ մասնակի, 11:00-17:00 Մղարթ գյուղ, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կապս, Վահրամաբերդ, Անիպեմզա և Անիավան գյուղեր, Լենգես տնակային ավան, Կապսի ջրամբարի շինարարական բազա: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
10:08 - 26 հունիսի, 2025
ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. փոխտնօրեն |civilnet.am|

ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. փոխտնօրեն |civilnet.am|

civilnet.am: ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը Ֆակտոր ՀԸ-ի երեքշաբթի հրապարակած զրույցում։ Նա նշել է, որ ՀԷՑ-ը 7000 աշխատակից ունի, և նրանց մեծ մասը բացասական է նայում ընկերության շուրջ տեղի ունեցողին։ Ղազինյանի խոսքով՝ «Տաշիր Գրուպի» կողմից Ինտեր ՌԱՕ ընկերությունից 2015-ին ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո տասը տարի պրոցեսները կառավարվում են շատ ճիշտ […]։ Եթե մեր ամբողջ ազգաբնակչությունը և բոլորը իմանային, թե ինչ վիճակում ենք ընդունել ՀԷՑ-ը, բնականաբար դինամիկան շատ լավ կզգային։ Երևի մենք ենք սխալ եղել, որ չենք թմբկահարել, որ ընկերությունում խայտառակ վատ վիճակ է (եղել)»։ Նա նշել է, որ եթե անգամ օրենսդրությունը թույլ է տալիս որևէ ընկերություն ազգայնացնել, դրա համար հիքմեր են պետք. «ՀԷՑ-ին մեղադրում են ինչ-որ բանում, որտեղ պետականացման հիմք կա»։ Ղազինյանն ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, որոնք լինում են քամիների կամ շոգի պատճառով, իրենք շատ արագ վերացնում են, և դա չի կարող լինել հիմք։ «Վերջին հաշվով, պետականացումից առաջ կամ ինչ-որ մի գործողությունից առաջ այլ գործողություններ են հետևում։ Այնպես չէ, որ եթե մի բան վատ եղավ, վե՛րջ, ձեռքից վերցնում ենք։ Վերջը պետությո՞ւն ենք, թե՞ չէ։ Մյուս բոլոր ներդրողները ի՞նչ են մտածելու»,- ասել է ընկերության պաշտոնյան։ Երեքշաբթի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆակտոր ՀԸ-ի հետ մեկ այլ զրույցում ասել է, որ հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ «Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,- ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ «Այսինքն, հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասել էր փոխվարչապետը:  
10:12 - 25 հունիսի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3, շենքեր, Կորյունի փ. 13,13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. 4, 6, 35, 37, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 40, 42, 44 շենքեր, Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 2, 21, 30, 32, 34 շենքեր, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Ծ․ Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Կոմիտասի պող. 7-19, 7/2-7/4, 12/1-20, 12-14, 22-26, 24/2-28, 28-30 շենքեր, Հր.Քոչարի փ. 9-11, 13, 17-19, 23, 25 շենքեր, Վաղարշյան փ. 15Բ-17, 18, 18Ա, 19-21, 22 շենքեր, Փափազյան փ. 17 շենք, Գյուլբենկյան փ. 30/3-34Ա, 34, 38Ա շենքեր, Բակունցի փ. 9-21 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 10 շենք, թիվ 56 դպրոց, Կասյան փ. 2-10 շենքեր, Սունդուկյան փ. 9-28Ա շենքեր, Համո Սահյան փ. 1-24 առանձնատներ, Թավրիզյան փ. 1-45 առանձնատներ, Սևքարեցի Սաքոյի փ. 1-22 առանձնատներ, Էմինի փ. 42-52 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 25/2 շենք, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր, Դրոյի փ. 3 շենք, Զեյթուն 10 փողոց 1-2 շենքեր և 10 փողոց 1/5-43 առանձնատներ, Բաղրամյան պող. 57-67, Օրբելի փ. 1-19 առանձնատներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2, 126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի փ. 4-րդ նրբանցք, Սարկավագի փ. 5-րդ նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 առանձնատներ, թիվ 161 մանկապարտեզ, Թբիլիսյան խճ. 33-37 շենքեր և 14/8-26/4 առանձնատներ, Աճառյան փ. 43/21-43/35 առանձնատներ, Մելիքյան փ. 5-9, 13-177 շենքեր և 13-32 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ. 21, 25, 34, 42, 47 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2-, 4, 9, 11 փողոցներ, Անդրանիկի փ. 106, 108, 114, 116, 118, 120, 122 շենքեր, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Նոր Արեշ 35 փողոցի առանձնատներ, Խ. Դաշտենցի փողոցի առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Էրեբունի փողոց, Արցախ թաղամաս, Նոր Արեշ 8 փողոցի առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 10:00-12:00 Վանանդ գյուղ, 10:30-16:00 Երասխահուն գյուղ մասնակի և Վարդանաշեն գյուղ, 11:00-12:00 Ծաղկունք և Ծիածան գյուղեր, 11:00-17:00 Լեռնագոգ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Եղնիկ, Իրինդ, Շղարշիկ գյուղեր, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Ջրաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-12:00 Սիս, Նորաբաց գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-11:30 Սևակավան և Տիգրանաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-12:30 Վերին Դվին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Նարեկ, Քաղցրաշեն գյուղեր, Այգեզարդ գյուղ մասնակի, 11:30-13:00 Արմաշ գյուղ, Երասխ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։30-12։30 Քարագլուխ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղ․ թիվ 29, 31, 33, 35, 37, 41, 43, 45, 47, 63, 69, 71, 75, 77, 79 շենքեր, թիվ 13 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին և Վերին Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ՝ 10:00-14:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-11:30 Վարդենիս քաղաք՝ 1-ին փողոց, 1-ին խճուղի, 5-րդ փողոց 3-րդ նրբանցք, 6-րդ փողոց, 7-րդ փողոց 1-ին նրբացք, 8-րդ փողոց, 11:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, գյուղեը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ և Կարմիր գյուղերի բնակիչ-բաժանորդներ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղ՝ «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Կարիշ» գազալցակայան, Սարուխան թիվ 1 դպրոց, «Թիմ Տելեկոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, Տավուշի մարզ՝ 10։00-12։00 Իջևան քաղաքի հեռուստակայան, Գանձաքար- Բերդ խճ. 17-րդ կմ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-14:00 Բերքաբեր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզ՝ 10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Ռումինական թաղամաս, Վիրահայոց մայրուղի, Դեսինի և Սուրբ Վարդանի փողոցներ մասնակի, 10:00-16:00 Ստեփանավան քաղաք՝ Ձախափնյա թաղամաս, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնաձոր և Կողես գյուղեր, 14:00-17:00 Ստեփանավան քաղաք՝ Գերմանական թաղամաս, Իսահակյան, Անտառային, Նանսենի, Գ. Նժդեհի, Խորհուրդների, Ավետիսյան, Միքայելյան, Միլիոնի, Սոս Սարգսյան, Խորենացի, Կոմիտասի, Անդրանիկի, Սպարապետի, Մայակովսկի, 409 Դիվիզիայի, Քալաշյան, Աղայան և Նալբանդյան փողոցներ, Աջափնյա թաղամաս մասնակի, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Մնջոյան, Տիմիրյազևի և Շչեդրինի փողոցներ։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
09:20 - 25 հունիսի, 2025
ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում. փոխվարչապետ |civilnet.am|

ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Ցանկացած գործողություն, որը կվերաբերվի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ վարչապետի հայտարարություններին: «Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն հանգամանքների դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել», – ասել է Գրիգորյանը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները հստակ նկարագրում են այն դեպքերը, երբ պետությունը կարող է միջամտել այս ոլորտում։ «Մեր գործողությունները՝ լինի դա կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են օրենքով և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։ Եթե ուզում եք ծանոթանալ հնարավոր սցենարներին, առաջարկում եմ թերթել էներգետիկայի մասին օրենքը։ Այնտեղ կան բոլոր անհրաժեշտ դրույթները», – հավելել է նա։ Փոխվարչապետը չի ցանկացել հավելյալ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով հարցի զգայուն բնույթը։ «Այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, որը կարգավորվում է հստակ օրենսդրությամբ», – ամփոփել է Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է և շատ շուտով գործընթացը գործնական փուլ կմտնի։ ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։
20:27 - 24 հունիսի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. 4, 6 շենքեր, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ. 6, 7, 8, 10, 11, 12, 14 փողոցներ, Հաղթանակ թաղ. 7, 9, 10, 11 36-2 տեղամասեր, Հաղթանակ թաղ.՝ Նորիկի փ․ 1, 2, 3, 5 փողոցներ, Երևանի Նոր Նորքի վարչական շրջան՝ 11:00-13:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Գյուլիքևխյան փողոց մասնակի, թիվ 141 և 142 դպրոցներ, թիվ 258 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Նոր Մարաշ վարչական շրջան՝ 11:00-17:00 Նորք 13 փողոցի առանձնատներ, Նորք 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական թաղ. 2, 4, 5, 6, 7, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան փողոց, «Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 12։00-16։00 «Էքսուզ», « Մեդիտեկ», « Տոյոտա Երևան», « Քեյ Գրուպ» ՍՊԸ-ներ, Արմավիրի մարզ՝ 11:00-13:00 Նոր Արտագերս գյուղ մասնակի, 11:00-17:00 Լեռնագոգ և Դալարիկ գյուղեր, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Օշական, Ոսկեվազ, Սասունիկ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Ռանչպար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-11։30 Ջրաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00 14:00 Զանգակատուն, Լանջանիստ, Լուսաշող գյուղեր, Վարդաշատ, Ուրցալանջ գյուղեր մասնակի, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, զորամասեր, «Հայէրոնավիգացիա» ՓԲԸ, «Զովաշեն» հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ, 10:00 16:00 Մասիս քաղաք՝ 2, 3 թաղամասեր մասնակի, 3-10 փողոցներ մասնակի, 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Դպրոցականների, Ազատամարտիկների, Հանրապետության, Երևանյան փողոցներ մասնակի, Նորամարգ, Ռանչպար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:30 Վերին Դվին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։30-12։30 Արտաբույնք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11։00-17։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քաղսի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Նորաբակ գյուղ՝ 1-ին փողոց 3, 4, 5, 6, 7, 8, նրբացքներ, 10:00-10:30 Ներքին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Մարտունի բնակավայր մասնակի, 10։00-16։00 Բարեպատ, Ձորավանք, Անտառամեջ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ակունք համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ԵՎԱ-ՇԻՆ» ՍՊԸ, 11:00-17:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11։00-13:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի, Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի, Լոռու մարզ՝ 10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Վիրահայոց մայրուղի մասնակի, 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ 5-14 թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմիրճյան, Գագարինի, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցականների, Լճափնյա, Օրջոնիկիձեի, Արևային, Լատիշական փողոցներ, Հիվանդանոց, Ասֆալտի գործարան, Լեռնահովիտ, Մեդովկա և Կրուգլայա Շիշկա գյուղեր, 14:00-17:00 Ստեփանավան քաղաք՝ Դեսինի փողոց, Ամերիկական թաղամաս մասնակի, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Ձիթհանքով գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
09:36 - 24 հունիսի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10։00-16։00 Սիլիկյան թաղ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10։00-16։00 Դավթաշեն 2 թաղ․ 10 շենք, թիվ 192 դպրոց, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 ՀԱ Բ-2 թաղ․ 135, 136, 137, 138, 139, 140 շենքեր, թիվ 87 մանկապարտեզ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փողոց 9 շենք 1-6 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10։00-16։00 Շիրակի փ․ 4/1, 4/2, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7, 4/10, 4/11, 31, 33, 35, 66, 68, 70, 71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17։00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Արագածոտնի մարզ՝ 11։00-17։00 Քարակերտ, Շենիկ, Ջրաշեն, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Հայկավան, Ալաշկերտ և Բամբակաշատ գյուղեր, Արարատի մարզ՝ 10։00-12։00 Հովտաշատ, Սիփանիկ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:00-13:00 Մասիս քաղաք՝ Նոր, 3-րդ թաղամասեր մասնակի, Հերացի, Դպրոցականների, Շիրազի փողոցներ մասնակի, Քաղաքապետարան, «Թիմ Տելեկոմ» ընկերության գրասենյակ, թիվ 2 դպրոց, հիվանդանոց ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարմարաշեն գյուղ մասնակի, Այգավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Վեդի քաղաք՝ «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարան» Բանավան, 13։00-15։00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, 13։00-16։00 Մասիս քաղաք` 2-րդ և Կայարան թաղամասեր մասնակի, Սայաթ- Նովա գյուղ մասնակի, «Գոլդեն ֆիշ», «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Տրանսշին» ՓԲԸ, «Բերմա» ԲԲԸ, «Գրետա Ավագյան» ԱՁ, Սեփականատեր «Լաֆիկ», «Խոր Գագ» ՍՊԸ ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։30-12։30 Արտաբյունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-14։00 Գոմք գյուղ մասնակի, 11:00-15:00 Կեչուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 10:00-16:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն․ Ավետիսյան, Սեդրակ Ջալալյան, Ա․ Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի և Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փ 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փ. 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղի, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի և Ձորաղբյուր գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Այրք գյուղ՝ 19, 20 փողոցներ, 10:00-11:30 Մարտունի բնակավայր մասնակի, 10:00-13:00 Աստղաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Տավուշի մարզ՝ 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի, Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի, 12։00֊13։30 Ենոքավան գյուղ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Լոռու մարզ՝ 11:00-13:00 Ամոջ և Հագվի գյուղեր, 11:00-17:00 Կաթնառատ գյուղ՝ Կաթնառատի կաթի գործարան, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս գյուղեր, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Ձիթհանքով գյուղ։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
08:36 - 20 հունիսի, 2025
ՀԷՑ-ի աշխատողներին ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից, իրավապահների հետ համագործակցողները կխրախուսվեն, հետո լաց ու կոծ չլինի. Փաշինյան |tert.am|

ՀԷՑ-ի աշխատողներին ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից, իրավապահների հետ համագործակցողները կխրախուսվեն, հետո լաց ու կոծ չլինի. Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե ՀԷՑ-ի աշխատողներին ստիպողաբար բերում են Սամվել Կարապետյանին աջակցելու, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց՝ շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից: «Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու: Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի: Մենք բավարար լծակներ ունենք նրանց պաշտպանելու համար: Ստիպողաբար ցույցի բերողները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն: Հավաքին մասնակցելուց հրաժարվողների հետ ոչինչ տեղի չի ունենա, մենք նրանց կկարողանանք պաշտպանել և պետականացումից հետո նրանք կշարունակեն աշխատել»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մեր պետական ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքն է, և Կառավարությունը չի կարող չխառնվել: «Մարդկանց փութաջանորեն ցույցի բերողները չգիտեմ հետո կկարողանա՞ն «Տաշիր պիցցայում» աշխատեն, թե ոչ, վստահ չեմ, որ կկարողանան «Տաշիր պիցցայում» որևէ բան աշխատեն:  Կոնկրետ ասում եմ՝ պատժվելու են, հետո լաց, կոծ, տենց բաներ չլինեն, չենք ընդունելու»,- հայտարարեց նա:
18:42 - 18 հունիսի, 2025
ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։ Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։ Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ): Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ): Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։ Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:01 - 18 հունիսի, 2025
ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան
 |shantnews.am|

ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այս ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ, որովհետև Կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձներ տվել էին, որ հստակ հաշվարկում ենք՝ ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական և մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, մարդիկ համատարած իմ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնարան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է: Ո՞վ է պատասխանը տալու»,- ասել է Փաշինյանը՝ հիշելով, որ Լոռու մարզ իր այցի ժամանակ որտեղ մտել է, լույսերն անջատվել են: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղն Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
13:41 - 18 հունիսի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Օպերայի այգու մանկական սրճարան, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Կոմիտասի պող. 7-19, 7/2-7/4, 12-14, 12/1-20, 22-26, 24/2-28, 28-30 շենքեր, Հր.Քոչարի փ. 9-11,13, 17-19, 23, 25 շենքեր, Վաղարշյան փ. 15Բ-17, 18, 18Ա, 19-21, 22 շենքեր, Փափազյան փ. 17 շենք, Գյուլբենկյան փ. 30/3-34Ա, 34, 38Ա շենք, Բակունցի փ. 9-21 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 10 շենք, թիվ 56 դպրոց, Կասյան փ. 2-10 շենքեր, Սունդուկյան փ. 9-28Ա շենքեր, Համո Սահյան փ. 1-24 առանձնատներ, Թավրիզյան փ. 1-45 առանձնատներ, Սևքարեցի Սաքոյի փ. 1-22 առանձնատներ, Էմինի փ. 42-52 շենքեր, Ա.Խաչատրյան 25/2 շենք, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր, Դրոյի փ. 3 շենք, Զեյթուն 10 փողոց 1-2 շենքեր և 1/5-43 առանձնատներ, Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 12:00-16:00 Նոր Նորք՝ 5-րդ զանգ.՝ Քարշիչ ենթակայան, Հայորդաց Տուն, «Հեսպեր Վենչեառս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10։00-16։00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 10 շենք, թիվ 192 դպրոց, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ. 2, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 12 փողոցներ, Նորիկի փ․ 1, 2, 3, 5 փողոցներ, Հաղթանակ թաղ. 7, 9, 10, 11, 21, 25, 34, 36-2, 42, 47 տեղամասեր, Անդրանիկի փ. 106, 108, 114, 116, 118, 120, 122 շենքեր, Արարատի մարզ՝ 10։00-12։00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզ՝ 10։30-12։30 Վայք քաղաք՝ Սուրբ Տրդատ եկեղեցի և հարակից տարածք, Կոտայքի մարզ՝ 10:00-14:30 Կարենիս համայնք, Ավետարանի Հավատքի Քրիստոնեական Եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-15։00 Չարենցավան համայնք՝ 8 թաղամաս 1-11; 9 թաղամաս 1-4, 10 թաղամաս 36, 46 շենքեր, Քոթեջներ, Սարալանջ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:30 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կովկաս» ռեստորան, Սեփականատեր «Ջ․ Ավետիսյան», Զին Մաս, «Պ և Օ» ՓԲԸ, Սեփականատեր «Ս Պողոսյան», «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Սեփականատերեր՝ «Ս․ Հովակիմյան», «Զ․ Սարգսյան», «Ա․ Հարությունյան», «Ն․ Թորոսյան», «Ս․ Մանուկյան», «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ և Ոլորան թաղամասեր, «ԱԻՍԱ» ՍՊԸ, Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ 2 և 3 փողոցների ոչ բնակիչ-բաժանորդնե, «Վեոլիա Ջուր» ընկերություն, «Զովունի» այգեգործական ընկերություն, Արզնի համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Արարատ Լադա», «Ակնալիճ», «Գազ Գրուպ», «Պռոբիզնես», «Բիթերմ Ռիվեր», «ՄԼ Մայնինգ», «ԼՏԸ Միքայել» ՍՊԸ-ներ, «Արզնի» թռչնաֆաբրիկա, «Արիկո Գոռ» ՓԲԸ, Սեփականատերեր՝ «Գոռ Գրիգորյան», ,«Օֆելյա Մովսիսյան», «Ռ․ Թովմասյան», «Թագուշ Կուրզինյան», «Արմեն Ղարապանյան», «Ս․ Մարտիրոսյան», «Ֆ Ղազարյան», «Բաբլոյան», ԱՁ «Կ․ Պողոսյան», Արզնի գյուղ՝ 2-րդ և 5-րդ թաղամասեր, 11:00-17:00 Ջրվեժ գյուղ մասնակի, Ջրվեժի Ա թաղամաս և Բագրևանդ թաղամաս մասնակի, Բալահովիտ գյուղ, Կոտայք, Նոր-Գյուղ գյուղեր և հարակից տարածքներ, Հատիս, Զովաշեն գյուղեր, Գեղարքունիքի մարզ՝ 10:00-16:00 Վահան գյուղ, զորամաս և Պոլիգոն, 11։00-12։00 Վարդենիս համայնք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճառյան, Բաղրամյան, Վ․Մամիկոնյան, Շահումյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «ԱԿԲԱ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, հակահետախուզություն, «Իրենա-Ինեսա» գազալցակայան և «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, 12։30-13։30 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, 13:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11։00֊14։00 Բերքաբեր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
08:46 - 18 հունիսի, 2025