ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան
 |1lurer.am|

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուզում ենք, որ ունենանք հովանի, պաշտպանիչ հովանի: Կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022 թվականներին և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ տեղեկատվական հարձակումների, ճնշման տեսքով են ի հայտ գալիս, խոսում են այն մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով՝ միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին: Նախարարը միաժամանակ ընդգծեց՝ պետք է ունենալ արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, լինել ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծելու իր խնդիրները:  «Ճիշտ եք այն առումով, որ, այո՛, մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականին, բայց նաև դուք կասկածի տակ եք դնում՝ օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո: Կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքրոշումը լեգիտիմ է, և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը:
Այսօր 18:56
Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը. նախարար |armenpress.am|

Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան և հայ–ֆրանսիական համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:  նախարարն այս մասին ասաց 2024–ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով նախորդ տարի իր կողմից Վաշինգտոն և Ֆրանսիա կատարած այցերի վերաբերյալ հարցին:  «Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է Հայաստանի պաշտպանական կարողությունների մեծացմանը: ԱՄՆ–ն աջակցում է մեր զինված ուժերի կերպափոխմանը որպես խորհրդատու ու աջակից: Նույնը կարող եմ ասել նաև Ֆրանսիայի մասին: Մեր համագործակցության ընթացիկ վիճակից կարող եմ միայն գոհունակություն հայտնել: Այն հնարավորությունները, որ մեզ ընձեռում են, կարևոր են մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխման և նոր կառուցակարգերի ստեղծման համար»,–ասաց Պապիկյանը: Նա ընդգծեց, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը ԶՈՒ–ում ունի առանցքային նշանակություն: Առաջիկա անելիքներն ուղղված են լինելու պրոֆեսիոնալ սերժանտական համակարգն ավելի ամրացնելու ԶՈՒ–ում:   
Այսօր 18:53
Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում
 |azatutyun.am|

Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի սահմանների անվտանգությունը պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրությունը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։ «Դերը դնել միայն Զինված ուժերի վրա, դնել մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։ Մենք համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք ծառացած խնդիրները», - ասաց նա։ Հայաստանը և Միացյալ Նահանգները երեկ ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։ Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե որքանով է Սյունիքը պաշտպանված համարում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարը նախորդ շաբաթ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց։ Իլհամ Ալիևը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ», - շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Իսկ արդյոք մինչև այս պահը Ադրբեջանն ունեցե՞լ է հիմքեր, որ ՀՀ տարածքներ է օկուպացրել. Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե չի ցանկանում խոսել այն մասին, թե նախկինում ինչ է եղել, այլ՝ թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Ըստ նրա՝ չնայած տարածաշրջանը «հեշտ ժամանակներ չի ապրում», բայց առկա խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորություն կա։
Այսօր 17:15
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն: Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և կատարված այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:  
14:41 - 07 հունվարի, 2025
Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը

Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,   2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։ Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։ Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:  Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:  Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների  հետ: 2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։ Ընթացիկ տարում զարգացել և  ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:  Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:  Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:  Փա՛ռք Նահատակներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության  բանակը:  Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - նշված է ուղերձում։
19:46 - 31 դեկտեմբերի, 2024
Պաշտպանության նախարարը, ԱԺ փոխնախագահն ու Տավուշի մարզպետը այցելել են սահմանագոտի

Պաշտպանության նախարարը, ԱԺ փոխնախագահն ու Տավուշի մարզպետը այցելել են սահմանագոտի

Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։   Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:   Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։   Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:
15:25 - 31 դեկտեմբերի, 2024