ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
16:15 - 26 ապրիլի, 2024

ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Իսկ թե ինչ է գրության բվանդակությունը, Նելլի Ղուլյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել