ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly-ի խմբագիրը |1lurer.am|

Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly-ի խմբագիրը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության աշխատակցուհին։ Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։ Ruptly-ի խմբագիրն Ադրբեջանում է եղել մասնավոր այցով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները Եկատիրինբուրգում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Հունիսի 28-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001թ. տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Երեկ՝ հունիսի 30-ին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ կապված»։
23:00 - 30 հունիսի, 2025
Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում

 |factor.am|

Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում |factor.am|

factor.am: Եկատերինբուրգում սպանության գործով մեղադրյալները 1990-ականների վերջից զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ անդրադառնալով ադրբեջանցիների ձերբակալություններին։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի վեց անդամների ձերբակալության մասին։ Քննության համաձայն՝ մեղադրյալները, «որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում», ներգրավված են եղել Ուրալի մայրաքաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Կիրակի դատարանը երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովների նկատմամբ կալանք է սահմանել մինչև հուլիսի 19-ը, ևս երեքի կալանքի ժամկետը երկարաձգել է 72 ժամով։ Հետաքննության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի վեց քաղաքացի, որոնց գործունեության դրդապատճառը, քննիչների կարծիքով, բիզնեսում ազդեցության բաժանումն էր։ «1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից ի վեր մի շարք «հարգված ձեռնարկատերեր» զբաղվել են թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի վաճառքով, խաղամոլությամբ, ինչպես նաև վերահսկել են մարմնավաճառության և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հարցերը»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մասնավորապես, ըստ իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկը 2012 թվականին դատապարտվել է բռնաբարության և բռնի սեռական բնույթի ակտերի համար, իսկ մեկ ուրիշը՝ 2007 թվականին՝ դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ «Ազգականների զգալի մասը և կազմակերպված խմբի անդամները պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատել, առաջնորդի քողի տակ նրանք շարունակել են զբաղվել անօրինական գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի թանկարժեք անշարժ գույք Եկատերինբուրգի կենտրոնում, բազմաթիվ բարձրակարգ մեքենաներ»,- հավելել է աղբյուրը։ Նա նշել է, որ 2001 թվականին պատվիրվել է ձեռներեց Յունուս Փաշաևի սպանությունը, որը հագուստ էր վաճառում Եկատերինբուրգի ամենամեծ շուկայում և հրաժարվում էր վճարել կազմակերպված հանցավոր խմբին։ 2010 թվականին փորձ է արվել սպանել Ֆեհրուզ Շիրինովի ընկերոջը, որը տեղյակ է եղել խմբի հանցավոր գործունեության մասին, սակայն զենքը սխալ է կրակել, և Շիրինովն ու նրա որդին ձերբակալել են հանցագործին։ Մահափորձի միջնորդը սկսել է խմբից պարգև շորթել լռության համար, սակայն նրան տարել են գերեզմանատուն և ոտքերը կոտրել, ինչի հետևանքով նա հաշմանդամ է դարձել և հետագայում մահացել, հավելել է աղբյուրը։ Բացի այդ, 2011 թվականին սպանվել է Եկատերինբուրգում բանջարեղենի խոշոր պահեստի սեփականատեր Իքրամ Հաջիևը, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել Շիրինովի դաժան ծեծի մեջ։ Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:23 - 30 հունիսի, 2025
ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները
 |factor.am|

ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները |factor.am|

factor.am: Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները։ Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշակի նավթամթերքի ներմուծման կամ փոխանցման արգելք, ռուսական բանկերի՝ SWIFT համակարգից անջատում և Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվական լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։ Նշվում է, որ քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ։ Պատժամիջոցները մտցվել են 2014 թվականին, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների 17 նոր փաթեթ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:09 - 30 հունիսի, 2025
Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու՝ Բաքվի որոշումների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի նման դեմարշի պատճառ են դարձել: Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  հեռախոսազրույց չկա, բայց անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է երկկողմ հարաբերություններում դեմարշների առիթ դառնան:
15:32 - 30 հունիսի, 2025
Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Այս մասին ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։  Վերջինս այսօր ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստի ժամանակ ասել է․ «Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում»։ Միրզոյանը նշեց, որ ասուլիսին գալուց առաջ հասցրել է հպանցիկ ծանոթանալ «իր սիրելի գործընկեր» պարոն Լավրովի մեկնաբանության հետ։ «Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։  Միրզոյանն ընդգծեց, որ պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: «Կուզեի նույն կոչը անել նաև պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գրծընկերներին, մեդիա գործընկերներին։ [Նրանք] պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- ասաց Միրզոյանը։
13:06 - 30 հունիսի, 2025
Հայ Եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Հայ Եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

aravot.am: Հայաստանի Առաքելական Եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի. Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստից հետո: «Մենք քննարկել ենք թեման և լուրջ մտահոգություն հայտնել Հայաստանի Հանրապետության ներսում տեղի ունեցողի վերաբերյալ: Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, կանոնիկ, հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում», – ասել է նախարարը: «Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի: Եվ մենք շահագրգռված ենք այս հակամարտության, այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ՝ Հայաստանի Սահմանադրության հիման վրա, հավատացյալների իրավունքների և, ըստ էության, ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա», – ընդգծել է Լավրովը։
11:41 - 30 հունիսի, 2025
Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա
 |azatutyun.am|

Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Ի նշան բողոքի, Ադրբեջանից հայտարարում են, թե Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ «Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- հայտնում են Միլի մեջլիսից։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:13 - 29 հունիսի, 2025
Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները |azatutyun.am|

Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները |azatutyun.am|

azatutyun.am:  Ադրբեջանը Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։ «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»,-հայտարարել է նախարարությունը։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:50 - 29 հունիսի, 2025
ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին |armenpress.am|

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երևանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին։  Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։  «Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրա նոր նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։  Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։ Դրանից հետո ՌԴ մի խումբ պաշտոնյաներ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։  Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1223516
17:21 - 27 հունիսի, 2025