Լեհաստանը զգուշացրել է զորավարժությունների պատճառով ՌԴ-ի հետ սահմաններին ռազմական տեխնիկա տեղակայելու մասին |factor.am|
16:01 - 01 մայիսի, 2024

Լեհաստանը զգուշացրել է զորավարժությունների պատճառով ՌԴ-ի հետ սահմաններին ռազմական տեխնիկա տեղակայելու մասին |factor.am|

factor.am: Լեհական բանակը զինտեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիս, այդ թվում՝ ՌԴ Կալինինգրադի շրջանի հետ սահմաններ՝ կապված ՆԱՏՕ-ի Steadfast Defender կոչվող զորավարժությունների հետ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարությունը։

Նախազգուշացվում է, որ ճանապարհներին մոտ ժամանակում բազմաթիվ ռազմական շարասյուներ կնկատվեն։ 

«Գագաթնակետը կլինի մայիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Պոմերանյան, Պոմերանյան եւ Վարմիա-Մասուրյան վոյեվոդություններում»,- ասվում է հրամանատարության X-ի սոցցանցում։ 

Steadfast Defender զորավարժությունները տեղի են ունենում փետրվարից մայիս ամիսներին Եվրոպայում, որոնց մասնակցում է դաշինքի երկրների 90 հազար զինվորական։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել