Վարչապետի աշխատակազմը հերքում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը

 |factor.am|
16:17 - 02 մայիսի, 2024

Վարչապետի աշխատակազմը հերքում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը |factor.am|

factor.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Factor.am-ին փոխանցեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք՝ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներրին, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառն, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել