ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը: Նախարարն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները: Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները:
18:20 - 15 մայիսի, 2024
Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը

Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը՝ հավելելով, որ ինքը ևս ազատման դիմում է գրել։ «Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դաինելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Այնուհետդև Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ այսօր Սամվել Դանիելյանին առողջապահության նախարարի կողմից եկել է ազատման հրաման։ Նրա խոսքով՝ Դանիելյանը պետք է պաշտոնավարեր մինչև այս տարվա հունիսի սկիզբը, և նոր մրցույթ պետք է անցկացվեր, ու նա իր թեկնածությունը չէր առաջադրել։ Թամամյանը հայտնեց, որ օրեր առաջ Դանիելյանը ողջագուրվել էր Բագրատ Սրբազանի հետ քայլերթի ժամանակ, ինչն էլ «ցնցումներ է առաջացրել բարձրագույն ղեկավարության շրջանակում»․ «Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծվեր։ 20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքն ավարտվեր, որոշել էին էսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»։
12:11 - 15 մայիսի, 2024
Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր
 |1lurer.am|

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր |1lurer.am|

1lurer.am: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական ու կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջով: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով բուժաշխատողների դասընթացների մասով որոշման նոր նախագիծը: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից: Որպես այդպիսին՝ կարող են լինել, օրինակ, արտակարգ իրավիճակներում կամ աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն»,- ասաց նախարարը: Որոշման նախագծով առաջարկվում է նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից առաջարկվող, շարունակական զարգացում ապահովող միջոցառումներին մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ ու փոխհատուցման դեպքեր: «Սա կարևոր խթան կլինի արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վճարը Կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով»,- ասաց նա:
11:59 - 08 մայիսի, 2024
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 27-ով և հասել է 389-ի: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ 312 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 223-ը երեխաներ են, 166-ը` մեծահասակներ։ ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Այն  սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Նախարարությունը հիշեցնում է՝ կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով: Ըստ Պատվաստումների ազգային օրացույցի` 1-ին դեղաչափը՝ 12 ամսականում, 2-րդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում:  
15:49 - 06 մայիսի, 2024
«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցներից զանգեր եմ ստացել, մեկնաբանության խնդրանքով... Այս պահին կարող ենք կիսվել հետևյալ տեղեկատվությամբ. «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը: Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զգուշորեն և մասնագիտական էթիկային և ՀՀ օրենքին համապատասխան լուսաբանեցին իրավիճակը»:  Նշենք, որ այսօր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ «Ուիգմոր»-ից ավելի ուշ հաստատել էին, որ խոսքը իրենց ԲԿ-ի մասին է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
15:41 - 19 ապրիլի, 2024
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են մամուլում տարածվող տեղեկությունները, թե «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»: «Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը («Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327»), համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած՝ իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։ Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։
14:53 - 19 ապրիլի, 2024
ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

factor.am: ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով, որի շրջանակներում երեք օր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։ Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում, երեք օր անց էլ ո՛չ ՔԿ-ն, ո՛չ Առողջապահության նախարարությունը փակագծեր չեն բացում։ Ավելին, այդ օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Ապրիլի 16-ին, երբ խուզարկություն իրականացնելու մասին լուրեր տարածվեին, մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական գործողություններ կատարվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Ավելի ուշ հիվանդանոցը պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում կատարվել են քննչական գործողություններ: «Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի»,- պարզաբանել էին «Ուիգմոր»-ից։ Մինչ պատկան մարմինները լռում են, մամուլը հնարավոր պատճառների մասին է ենթադրություններ անում, թե խուզարկությունների առիթը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկություններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է՝ պնդելով, որ նման բան չկա։Մանրամասները՝ Factor.am-ում
14:19 - 19 ապրիլի, 2024
Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից: «Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։  Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմիա և լյարդի սալջարդ։ Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բժիշկների վերահսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
15:34 - 15 ապրիլի, 2024
Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի:   Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքը, ինչը վկայում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության մասին: Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նշել է, որ առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար: Անդրադարձ է եղել հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:
18:36 - 11 ապրիլի, 2024