Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը
12:44 - 03 մայիսի, 2024

Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։

Դեռ ապրիլի 9-ին թուրքական կողմը սահմանափակել էր մի շարք ապրանքախմբերի արտահանումը Իսրայել։

Այժմ նախարարությունը նշում է, որ «միջոցառումների երկրորդ փուլն իրականացվել է այն բանից ելնելով, որ Պաղեստինում ողբերգությունն ավելի է խորացել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել