Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան
 |factor.am|

Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) զենքերը վայր դնելու և լուծարվելու եզրին է, ինչը, ըստ նրա, ազդարարում է Թուրքիայի երկարատև քրդական հակամարտության «նոր դարաշրջանի» սկիզբը: Այս մասին հաղորդում է Habertürk -ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը: Հինգշաբթի Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գլխավոր գրասենյակում նախարարների և օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Քուրդիստանի  աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև տարիներ շարունակվող հակամարտության կարգավորման «բոլոր խոչընդոտները» հաղթահարվել են։ «Այսօր կամ վաղը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կզինաթափվի և կլուծարվի։ Դրանից հետո կսկսվի նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան բոլորիս համար։ Քաղաքականությունը մեծ դեր կունենա»,- ասել է Էրդողանը։ PKK-ի կողմից զենքերը վայր դնելու սպասվող քայլը կառույցի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ընթացող խաղաղության բանակցությունների արդյունք է, որը փետրվարին պատմական հայտարարությամբ կոչ էր արել իր զինյալ խմբին դադարեցնել զինված պայքարը, վայր դնել զենքերը և լուծարվել։ Եթե ​​հայտարարությունն իրականություն դառնա, կնշանակի չորս տասնամյակ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ ամենակարևոր քայլը, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք այն բանից հետո, երբ զինյալ խմբավորումը 1984 թվականին զենք է բարձրացրել թուրքական պետության դեմ՝ ձգտելով երկրի քրդական բնակչության համար ինքնավարության։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:34 - 08 մայիսի, 2025
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը |shantnews.am|

Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին խաղաղ զանգվածային բողոքի ցույցերի ճնշումը և հարյուրավոր ցուցարարների քրեական հետապնդումը շտապ զանգվածային դատավարությունների միջոցով՝ առանց քրեական հանցագործության որևէ ապացույցի», – ասվում է ԵԽ-ի հաղորդագրության մեջ՝ Ստրասբուրգում լիագումար նիստում քննարկումից հետո։
11:05 - 08 մայիսի, 2025
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ |factor.am|

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հնդկաստանի կողմից երեքշաբթի երեկոյան Պակիստանի վրա իրականացված հրթիռային հարձակումը՝ ընդգծելով լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկը։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումներին։ Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան իրականացված հարձակումը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Մենք դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումները։ Մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել ողջախոհություն և զերծ մնալ միակողմանի գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։ Անկարան ակնկալում է, որ միջոցներ կձեռնարկվեն` տարածաշրջանում լարվածությունը հնարավորինս շուտ նվազեցնելու համար, և որ անհրաժեշտ մեխանիզմները, այդ թվում՝ հակաահաբեկչական ոլորտում, կներդրվեն նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ «Մենք նաև աջակցում ենք Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
23:04 - 07 մայիսի, 2025
Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները: «Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։ Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին: «Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լուսանկարի աղբյուրը՝ AFP  
10:07 - 06 մայիսի, 2025
Թուրքիայի դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի |azatutyun.am|

Թուրքիայի դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի՝ կոռուպցիայի մեղադրանքով մինչ նրանց դատավարությունը, հաղորդում են պետական «Անադոլու» գործակալությունը և այլ լրատվամիջոցներ։ Այս գործողություններն իրականացվում են ընդդիմության և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ զարգացումների ֆոնին։ Նրանց թվում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի վարչությունների պատասխանատուներ: Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուն մարտին բանտարկվել է կոռուպցիայի մեղադրանքով: Քաղաքապետը հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա կալանավորումը վերջին տասը տարիների ամենամեծ բողոքներն է հարուցել Թուրքիայի ողջ տարածքում: Կառավարությունն էլ իր հերթին հերքում է այս գործընթացի քաղաքականացված լինելը:
11:24 - 30 ապրիլի, 2025
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն
 |azatutyun.am|

Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ «Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս», - ասել է նա, հավելելով․ - «Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»:Եվրամիության արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում ԵՄ-ի կարևոր գործընկեր է։ «Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն Կայա Կալլասը՝ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
15:13 - 25 ապրիլի, 2025
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի հայտարարություններին |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի հայտարարություններին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստն ու խեղաթյուրելով պատմությունը։ «Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք արվել են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Նման փորձերը, որոնք հստակորեն նպատակ ունեն շահագործել անցյալի ցավերը քաղաքական դրդապատճառներով, բացարձակապես անիմաստ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե Թուրքիան, իբր, միշտ «պաշտպանել է խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման խթանումը համաշխարհային մակարդակում և տարածաշրջանում»։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ​​​​ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական ​​շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։
22:01 - 24 ապրիլի, 2025
Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին

Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղերձ է հղել, որում նշված է. «Այս տարի ևս խորին հարգանքով ենք հիշում  Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան հայերին և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց սերունդներին»։  «Մենք մեր սրտում դեռ զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունների, զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը»։  Թուրքիայի նախագահը նշել է՝ մյուս կողմից գիտակցում են, որ պետք է միասին կերտել ապագան՝ հավատով, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան․ «Նրանք, ովքեր փորձեցին պատմությունից թշնամանք ստեղծել և խարխլել մեր միջև ամուր կամուրջներն ու կապերը, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»։  Ուղերձում նշվում է, թե Թուրքիայի մշակույթի, արվեստի, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած հայ քաղաքացիների անդորրը, անվտանգությունն ու բարօրությունը շարունակելու են մնալ իրենց առաջնահերթություններից, ինչպես և մյուս բոլոր քաղաքացիների դեպքում։  «Ինչպես Թուրքիան միասին հասցրել ենք այս օրերին, Թուրքիայի դարաշրջանն էլ ուս ուսի տված կկառուցենք։ Ահա այս մտքերով կրկին անկեղծորեն կիսում եմ Հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը, հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան քաղաքացիներին», - նշված է Էրդողանի ուղերձում։
15:48 - 24 ապրիլի, 2025
Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։  - Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ - Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։
10:30 - 24 ապրիլի, 2025
Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ
 |1lurer.am|

Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ, որոնց մեծ մասը խուճապի պատճառով ցատկել է բարձրությունից։ Տեղական իշխանությունների տվյալով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իշխանությունները նաև հայտնել են քաղաքի կենտրոնում՝ Ֆաթիհ թաղամասում, դատարկ շենքի փլուզման մասին, ոչ ոք չի տուժել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո, երկու ժամվա ընթացքում գրանցվել է 2-5 մագնիտուդով մոտ 50 հետցնցում: Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ, սեյսմոլոգիայի պրոֆեսոր Հալուկ Էյիդողանը հայտնել էր, որ գիտնականները կանխատեսում են քաղաքում 7-ից ավելի մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի տնտեսական հետևանքները կզգացվեն ամբողջ Թուրքիայում։ Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4.5 միլիոն քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք կունենա։ Ապահովագրական ընկերությունները գնահատում են, որ վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը։
18:50 - 23 ապրիլի, 2025