Թուրքիայում ձերբակալվել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ մեղադրվող ռուսաստանցին
 |azatutyun.am|
12:28 - 25 հուլիսի, 2024

Թուրքիայում ձերբակալվել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ մեղադրվող ռուսաստանցին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Բոդրում քաղաքում ձերբակալվել է Մոսկվայում մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Սերեբրյակովն է։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Սերեբրյակովը Մոսկվայից առավոտյան չվերթով ժամանել է Բոդրում։ Նա նախկինում ներառված չի եղել Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց միջազգային տվյալների բազայում։ Ինտերպոլի ռուսական բաժանմունքի աշխատակիցները նրան բերման ենթարկելու պահանջով դիմել են թուրքական ոստիկանություն՝ հայտնելով, որ Սերեբրյակովը հետախուզվում է ահաբեկչության մեղադրանքով։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենա է պայթեցվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են Toyota Land Cruiser-ի սեփականատերը և մի ուղևոր, մինչդեռ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի մեջ տեղադրված «անհայտ սարքի» պատճառով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել