ԼՂ-ից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին մեր կոչն այն է, որ դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մենք ուզում ենք, որ նրանք չարտագաղթեն։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապա նա անդրադարձավ արտագաղթին ընդհանրապես․ «Արտագաղթողների մի մասն ովքե՞ր են, նրանց մի հսկայական մասն էն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում, ինչո՞ւ չեն ուզում, որովհետեւ խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը նաեւ դրա համար ա։
Ի՞նչ, սա պլացդարմ ա՞, ֆորպոստ ա՞, թե՞ մի երկիր ա, որ պետք ա հնարավոր դարձնի իր քաղաքացիների կյանքն իր ինքնիշխան տարածքում»։
Փաշինյանի խոսքով իրենք երկրորդ հայեցակարգն են որդեգրել, բազմաթիվ դժվարությունների, փորձությունների, դժբախտությունների, ցնցումների միջով անցնելով, բայց սա ճիշտ ճանապարհ է։
«Մենք էնքան խելոք չէինք, որ մինչեւ էդ ցնցումներն էս գիծը որդեգրենք, բայց ավիացիայի մեջ կա հասկացություն՝ անդառնալիության կետ, ասել եմ բազմիցս, էսօր էլ եմ ուզում ասել, որ 2018թ․ մայիսի 8-ի դրությամբ էդ точка невозврата-ն վաղուց անցած ենք եղել մենք՝ որպես պետություն, որպես հանրություն, որպես ժողովուրդ»,- եզրափակեց նա։
comment.count (0)