Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Իտալիայում է
 |azatutyun.am|
12:58 - 19 սեպտեմբերի, 2024

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Իտալիայում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում։

Այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան մի շարք հանդիպումներ կունենա Իտալիայի ռազմական ղեկավարության հետ, կայցելի պաշտպանական արդյունաբերության ընկերություն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։ 2023 թվականի ամռանը հայտարարվեց Բաքվի կողմից իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարվա հունիսին Ադրբեջանը ստացավ C-27J Spartan մակնիշի օդանավը՝ ազդարարելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել